Յուվեցի Կարոն` քրեաօլիգարխիայի ատրուշան

Karo Karapetyan

2012 թվականին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած պաշտոնյաների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրերից երևում է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը, համաձայն իր նախորդ ներկայացրած հայտարարագրերի, ֆինանսական ոլորտում բարելավել է իր դիրքերը: Պատգամավորն ու նրա կինը՝ Հասմիկ Ստեփանյանը, ավելացնում են իրենց դրամական միջոցները՝ առանց հավելյալ եկամուտների:

2013 թ. ըստ ամուսինների գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ Կարո Կարապետյանն իր հաշվին ունեցել է 60 մլն դրամ և 120 հազար դոլար, իսկ եկամուտը մնացել է նույնը՝ 3 մլն 124 հազար դրամ, որը պատգամավորական աշխատավարձն է, իսկ կինը՝ Հասմիկ Ստեփանյանը, 0 դրամ եկամուտով շարունակում է իր հաշվում առկա դրամական միջոցները մեծացնել:

Մասնավորապես՝ նույն տարում նա ունեցել է 80 մլն դրամ և 220 հազար դոլար: Թե որտեղից պատգամավորի կնոջն այդքան գումար՝ անհասկանալի է: Արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի« չունեն: Սակայն չէ՞ որ նա երբևէ չի զբաղվել գործարարությամբ, եղել է ՆԳ օպերլիազոր, քրեական հետախուզության պետի տեղակալ, Աշտարակի ՆԳ բաժնի պետ:
Սա անհասկանալի էր այն մարդկանց համար, ովքեր չունեն տեղեկություն Յուվեցի Կարոյի վաշխառուական և մաքսանենգ բիզնեսների մասին կամ չեն հայտնվել նրա որոգայթներում:

Այս պատմությունն այդքան հետաքրքիր չէր լինի, եթե չպարզվեր, որ այդ տարիներին Կարո Կարապետյանը 8 մլն դոլար գումար է տոկոսով տվել Արայիկ Ենոքյանին, որը հետագայում հրաժարվել է այն վերադարձնելուց: Արդյունքում Արայիկ Ենոքյանը հայտնվել է բանտում՝ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (դատական գործ ԵԿԴ /0192/01/12) (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի հատկանիշով: Կարո Կարապետյանն անցել է հարձակման՝ փորձելով իր տոկոսով տված գումարները ստանալ Արայիկ Ենոքյանի ծանոթներից և բարեկամներից: Եվ այստեղ է, որ Յուվեցի Կարոյի և նրա ընկերոջ՝ Խաժակի ընտրությունը կանգնել էր Գարուն կարի ֆաբրիկայի սեփականատեր, ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, 1989-ի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, պետական ճանաչված գործիչ Գոհար Ենոքյանի անձի վրա, ով 2015-ի մայիսի 4-ին ձերբակալվել էր, իսկ մայիսի 7-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալի որոշմամբ ներգրավվել էր որպես մեղադրյալ ՀՀ քր. օրենսգրքի 35-104 հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սպանության նախապատրաստության մասնակից: Այդ շինծու մեղադրանքը շատ արագ փլուզվեց: Վերջին հաշվով՝ Յուվեցի Կարոյի նպատակը Գոհար Ենոքյանի ծանրակշիռ ունեցվածքին ապօրինաբար տիրանալն էր:

Ըստ լուրերի, Կարո Կարապետյանը, երբ իրավապահ համակարգի միջոցով չկարողացավ ստանալ իր գումարները, դիմեց քրեական հեղինակությունների օգնությանը, բայց … տեսնելով, որ գործը առաջ չի գնում, դուրս է գալիս միջազգային ասպարեզ: Պատմում էին, որ Կարո Կարապետյանը մեկնել է Օրենբուրգ, այնտեղ հանդիպել է ՀՀ-ում լուրջ դերակատարություն ունեցող քրեական հեղինակություններից մեկին ու խնդրել՝ ինչ գնով էլ լինի հետ ստանալ իր գումարները: Սակայն այս մեթոդն էլ չտվեց իր արդյունքները:

Յուվեցի Կարոյի մաքսանենգ գործունեության մի դրվագի մասին հանրությունը տեղյակ է աղմկահարույց դատական գործից (Դատական գործ ԵԿԴ /0192/01/12): Նրա և իր մոտիկների միջոցով 2009-2011 թվականներին փորձել են ԱՄՆ-ից գողացված 24 թանկարժեք ավտոմեքենաներ մաքսանենգ ճանապարհով ներմուծել Հայաստան և վաճառել:
2011 թվականի մայիսի 11-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնաշղթաներով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին բերել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի օգնական Օնիկ Հովհաննիսյանին: Նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քր.օրի 215 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (մաքսանենգություն՝ խաբեությամբ խոշոր չափերով մշակութային կամ այլ արժեքների տեղափոխումն առանց մաքսային հսկողության):

Օնիկ Հովհաննիսյանը կյանքից վաղաժամ է հեռացել: Ծնվել է 14.08.1960-ին Արտաշատում, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, ամուսնացած: Մասիսի շրջժողդատարանի 1983 թ. հունվարի 26-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով, պատիժը կրելուց ազատվել է 1987-ին:

Ահա ով էր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի օգնական Օնիկ Հովհաննիսյանը, ով միշտ հայտնվում էր Կարոյի տարբեր քրեաբնույթ պատմությունների կիզակետում: Ի միջի այլոց, այս գործով անցնող մեղադրյալների և վկաների գերակշիռ մասը Յուվեցի Կարոյի համագյուղացիներն են և նրա գինու գործարանի աշխատակիցները:

Մինչ ընթանում էին դատական նիստերը, որտեղ Օնիկ և Սեդրակ Հովհաննիսյաններին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 1-ին մասով և 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, Կարո Կարապետյանն ընկել էր դռնեդուռ, փորձում էր կաշառքով կամ պատգամավոր ընկերների միջոցով փրկել իր օգնականին և թիկնապահին, որովհետև նրանք մի քանի անգամ լուր էին տվել, որ կպատմեն ճշմարտությունը և կպարզվի, որ այս բոլորի հետևում կանգնած է հենց ինքը՝ Յուվեցի Կարոն: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Սիմոն Կարապետյանը՝ Յուվեցի Կարոյի եղբայրը, ով աշխատում էր Մասիսի ոստիկանությունում, այս գործում նույնպես ունի իր ակտիվ մասնակցությունը: Ծանոթներն ակնարկում էին, որ ՙՕնիկ Հովհաննիսյանը Կարոյի հերթապահ նստողն է աշխատում՝ ինչ գործ լինում է, նա վերցնում է իր վրա՚:

Ոչ շատ վաղ անցյալում՝ 2007-ին, Երևանի Աճառյան փողոցում Կարոյի տղա Վարդանի մասնակցությամբ ավտովթար էր տեղի ունեցել՝ նա Ֆոլկսվագեն մակնիշի ավտոմեքենայով հարվածել էր ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենային, որում եղել էին ՀՀ սփյուռքի էքս նախարար Հրանուշ Հակոբյանի ազգականները: Ուղևորներից մեկը մահացել էր: Այդ ավտովթարի դեպքով ևս Օնիկն էր կենտրոնում և փորձում էր ներկայանալ որպես վթարի մեղավոր: Այդ վթարն էլ կոծկվեց մեր իրավապահ քրմերի ջանքերով:


Վերջերս տեղեկացանք, որ Յուվեցի Կարոյի ընտանիքին պատկանող Քաղցրաշենի գինու գործարանը գնել է մեծ քանակությամբ խաղող, և այդ գումարները Յուվեցին հրաժարվում է վճարել: Այս պատմությունը շարունակվում է մինչ օրս: Այդ ընթացքում քաղցրաշենցիները մի քանի անգամ փակել են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը, բողոքի ցույցեր կազմակերպել կառավարության շենքի դիմաց, պահանջելով իրենց գումարները, սակայն բազում խարդախություններում թրծված ծովահենը անհաղորդ էր իրեն վստահած գյուղացիների պահանջին: Գյուղում խոսակցություններ էին շրջանառվում, թե Յուվեցի Կարոն վարձակալության է տվել այդ գործարանը ինչ-որ գործարարի, հետագայում իր ոճին հարազատ մնալով՝ քցել է և՛ գործարարին, և՛ գյուղացիներին: Հիմա այդ վարձակալը փորձում է փակել գյուղացիներին պարտք գումարները, որ խուսափի քրեական պատժից:

Հ.Գ. –  2011 թվականի օգոստոսին Երևան-Բարսելոն չվերթը մի քանի ժամով հետաձգվել էր, և ինքնաթիռը 130 ուղևորներով կանգնեցվել էր թռիչքուղու վրա: Պատճառը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի որդի Վիլիկն էր: Նա կռիվ էր սկսել մի ուղևորի և անձնակազմի աշխատակցի հետ և չէր ենթարկվում անգամ ժամանած ոստիկանների օրինական պահանջներին: Այս բոլորը այն դեպքում, երբ նա ժամկետային զինծառայության մեջ էր և, ըստ էության, չպետք է գտնվեր ինքնաթիռում: Այս պատմությունն էլ կոծկվեց:

Մի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պիտք է ջարդի Յուվեցու ողնաշարը …

Spread the love