Նախիջևանը տարածաշրջանում հակասության մի նոր թեժ կետ է դառնում

- in Կարծիք
Zinvor

Նախիջևանը տարածաշրջանում հակասության մի նոր թեժ կետ է դառնում, որտեղ զարգացումները դեռ առջևում են:

Հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Արևելագիտության  ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով` Նախիջևանում գնալով ակտիվանում են Թուրքիայի գործողությունները: «Մենք ականատես ենք լինում, որ Նախիջևանում մի կողմից թուրքական գործոնն է ակտիվանում, մի կողմից ավելի հաճախակի են դառնում թուրք-ադրբեջանական բանակի զորախաղերը, մյուս կողմից էլ՝ ադրբեջանական բանակն է այստեղ ակտիվություն ցուցաբերում»,-նշեց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը հավանական համարեց, որ Մոսկվա այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցը կբարձրացնի: «Մոսկվան ևս խնդրի կողմ է հանդիսանում, Կարսի պայմանագրի ստորագրմանը մասնակից է եղել»,- հավելեց Սաֆրաստյանը՝ անթույլատրելի համարելով Ադրբեջանի կողմից  թուրքական հովանու ներքո ցուցաբերած ագրեսիվությունը: Այն, ինչ հիմա իրականացվում է  Նախիջևանում, իրականացվում է Թուրքիայի հորդորով, և դա նպատակ ունի կամաց-կամաց փոխելու աշխարհաքաղաքական այն հավասարակշռությունը, որն այս տարածաշրջանում հաստատվել է: Մոսկվայի շահն է թույլ չտալ, որ տարածաշրջանում հավասարակշռությունը փոխվի»,- հավելեց բանախոսը:

Spread the love