Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե որն է իր ամենասիրելի ֆուտբոլի հավաքականը

- in Պաշտոնական

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ չունենալու պատճառով չի հասցնում հետևել ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր խաղերին, սակայն երբեմն հետաքրքրվում է, թե որ խաղն ինչ հաշվով է ավարտվել:

Այս մասին ՀՀ վարչապետն ասել է «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր հավաքականին է երկրպագում Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

«Ես չեմ հասցնում հետևել բոլոր խաղերին: Երբեմն հետաքրքրվում եմ, թե որ խաղը ինչ արդյունքներով ավարտվեց։ Առաջին խաղը, որին հետևեցի Մոսկվայում, շատ հետաքրքիր էր, և ես տպավորված էի Ռուսաստանի հավաքականի խաղի արդյունքով», – ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ ինքը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուն է, որը իր ամենասիրելի թիմն է:

Հարցին, թե ի՞նչ ընդհանուր բան կա ֆուտբոլի և քաղաքականության միջև, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ ֆուտբոլում և քաղաքականության մեջ հաղթում է այն թիմը, որն ունի իրական թիմային ոգի և լավ լիդեր»:

Spread the love