Նոր բացահայտումներ. բերման են ենթարկվել Սերժի Վաչոն ու Սաշիկ Սարգսյանը

Sashik Sargsyan

Այսօր ԱԱԾ-ն բերման է ենթարկել Պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանին:

Օրերս ՀՔԾ-ն հաղորդել էր, որ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի հարստանալու, հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու դեպքի առթիվ:

Հիշեցնենք, որ «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ. Բեգլարյանի բնակության վայրում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 35.000.000 ՀՀ դրամ, 1.110.400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց, «Ռենջ Ռովեր» և «Մերսեդես Բենց» մակնիշի 1-ական ավտոմեքենաներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ. Բեգլարյանի ամուսինը՝ Վաչիկ Ղազարյանը, ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքի, 2008 թվականի հունիսի 19-ից մինչև 2018 թ. մայիսի 17-ը հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ:

Վաչիկ Ղազարյանը առաջին մարդն է, ում դեմ Հայաստանում քրեական գործ է հարուցվում ապօրինի հարստացման հիմքով:

Սակայն այս գործն ուշագրավ է ամենևին էլ ոչ միայն այս պատճառով. գեներալ Վաչիկ Ղազարյանը կամ Սերժի Վաչոնինչպես ավելի շատ հայտնի է այս անձնավորությունը, Սերժ Սարգսյանի գործունեության ողջ ընթացքում եղել է նրա թիկնազորի պետը, այսպես ասած «աջ թևը»:

Այս հանգամանքը խոսուն է մի քանի տեսանկյունից: Գաղտնիք չէ, որ գեներալ Ղազարյանը Սերժ Սարգսյանի անունից, հաճախ նրա հանձնարարությամբ կարգավորել է մի շարք գործեր, ակտիվ ներգրավված է եղել նախկին նախագահի հատկապես ստվերային գործունեության հատվածում: Հիմա պարզվում է, որ գործ ենք ունեցել անհուսալիորեն կոռումպացված պաշտոնյայի հետ, որը չի հարգել ոչ իր ուսադիրները, ոչ էլ` պետական ծառայությունը:

Վաչիկ Ղազարյանը Սերժ Սարգսյանի, նրա շրջապատի, իշխանության հավաքական դեմքն է: Մեղադրվող գեներալի շեֆը, նրա իշխանությունը հարստացել են նույն ապօրինի մեթոդներով` համատարած կոռուպցիայի և թալանի հետևանքով:

Նախօրեին պարզվեց, որ նախկին նախագահի եղբորԼևոն Սարգսյանի հետ կապակցված ընկերությունները պետությանը հասցրել են 300 միլիոն դրամից ավելի գումար, ըստ հավաստի լուրերի օղակը սեղմվում է Սերժ Սարգսյանի մյուս եղբոր` Սաշիկ Սարգսյանի շուրջ:

Ոստիկանությունը քիչ առաջ բերման է ենթարկել Սաշիկ Սարգսյանին: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով, Երևանի Սայաթ Նովա փողոցից»,- ասել է Ահարոնյանը:

Այս բոլոր իրադարձությունները գալիս են ամրապնդելու այն կարծիքը, որ Սերժ Սարգսյանի բոլոր մերձավորները թաթախված են եղել կոռուպցիայի մեջ: Գործ ունենք դասական գողապետության հետ:

Այս համատեքստում ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող չգրված որոշակի  երաշխիքներ տալ Սերժ Սարգսյանին. Հայաստանում տեղի ունեցածը շարքային իշխանափոխություն չէ, իսկ հեղափոխությունը չի կարող կոմպրոմիսի գնալ կոռուպցիայի, գողապետության հետ:

Մյուս կողմից` տեղի ունեցող աղմկոտ բացահայտումները տալիս են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանությունների քաղաքական, բարոյական, իրավական էպիկրիզը:

Գործ ունենք պետության դեմ կազմակերպված տոտալ հանցագործության հետ, երբ Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի ոճրագործությունների միջոցով ամրապնդվել է կոռուպցիոն հրեշավոր համակարգ` լափելով պետության հիմքերը:

Spread the love