Նոր Հայաստանում չի փոխվել դատարանների, դատախազության մտածողությունը

JIRAYR SEFILYAN

Մոտ քսան տարի առաջ` 1998-ի պալատական հեղաշրջումից հետո, հայրենի արդարադատությունը համարեց, որ երկրում իրավիճակ է փոխվել և ազատ արձակեց «Վահան Հովհաննիսյան+30» գործերով դատապարտված մի շարք դաշնակցական գործիչների:

Համենայն դեպս, Վահան Հովհաննիսյանը, Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը և մյուսներն ազատության մեջ հայտնվեցին ոչ թե արդարացման, այլ հենցիրավիճակի փոփոխության հենքով: Իհարկե, քսան տարի առաջ իրավապահ համակարգն այդ քայլին գնաց Ռոբերտ Քոչարյանի ցուցումով, որը նպատակ ուներ պատանդառել ՀՅԴ-ին արդեն քաղաքական հարթության վրա: ՀՅԴ ղեկավարները հայտնվեցին ազատության մեջ, սակայն քաղաքական գերության ճիրաններում հայտնվեց ՀՅԴ-ն, որն, ըստ էության, կորցրել է ինքնաբավ կուսակցության հատկանիշըդառնալով իշխանության կցորդ անկախ դրա քաղաքական բովանդակությունից: Ասենք` անհասկանալի է, որ կուսակցությունը մինչև վերջին րոպեն կարող է մաս կազմել Սերժ Սարգսյանի քրեաօլիգարխիկ կառավարությանը, հետո նույն «սկզբունքայնությամբ» դառնալ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կառավարության մասնակից:

Հիմա մենք ապրում ենք նոր Հայաստանում, որը քրեաօլիգարխիկ քսանամյակից սահմանազատվեց թավշյա հեղափոխության շնորհիվ: Որակապես ու սկզբունքորեն փոխվել է քաղաքական իշխանությունը, որը կարծում է, թե երկրում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, սակայն հետևողականորեն չի միջամտում դատական գործընթացին, արդարադատությանը:

Նոր Հայաստանում, սակայն, չի փոխվել դատարանների, դատախազության մտածողությունը. նրանք փորձում են դատական գործերը ադապտացնել նոր իրականությանը` հին գործիքներով:

Դատախազությունը մեղմացրել է դիրքորոշումը «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով․ այսօր Վերաքննիչ դատարանում ներկայացնելով ընդդիմադիրների բողոքի պատասխանը՝ մեղադրողը հայտարարել է, թե պայմանավորված իրավիճակի փոփոխությամբ, միջնորդում է, որ 10 տարի 5 ամսվա ազատազրկման դատապարտված Սեֆիլյանը ճաղերի հետևում մնա յոթ տարի:

Իսկ այս գործով մյուս մեղադրյալ Գևորգ Սաֆարյանին դատախազը միջնորդել է ազատ արձակել դատարանի դահլիճից, նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել:

Գրեթե անկասկած է, որ երկու օր հետո` Վերաքննիչ դատարանի վճռի հրապարակումից հետո, Սեֆիլյանն ու Սաֆարյանը հայտնվելու են ազատության մեջ: Սակայն նրանք, դաշնակցական գործիչների օրինակով, ոչ թե արդարացվելու են, ինչը պահանջում են դատարանից, այլ ազատության մեջ են հայտնվելու իրավիճակի փոփոխության հենքով:

Դատախազության մտածողությունն անհասկանալի է եղել քսան տարի առաջ, առավել ևսանհասկանալի է այսօր, երբ նոր իշխանությունները լիակատար ազատություն են տվել արդարադատությանը նրան ցույց տալով կրեատիվ լուծումներ գտնելու ճանապարհը:

Սեֆիլյանն ու մյուսները դառնում են իրավիճակի փոփոխության պատանդներն` այն դեպքում, երբ ձևակերպումն ինքնին առանձգական է: Իրավիճակ կարող է փոխվել, երբ փոխվի կառավարությունը, մյուսը իրավիճակի փոփոխություն կարող է համարել նույնիսկ Փաշինյանի վարկանիշի անկումը կամ այն հանգամանքը, որ վաղը Սեֆիլյանի խումբը կարող է ընդդիմադիր դառնալ:

Դատախազությունը փաստորեն տալիս է ոչ թե իրավական, այլքաղաքական գնահատականներ: Սերժ Սարգսյանի «իրավիճակում» Սեֆիլյանն ու ընկերները պոտենցիալ ահաբեկիչներ էին, Նիկոլ Փաշինյանի «իրավիճակում» «հանցագործներ», որոնք վտանգ չեն ներկայացնում հասարակությանը, հասկանալի չէ` իրավիճակի նոր փոփոխությունն ինչ նոր ֆանտազիայի կմղի դատախազության պատասխանատուներին:

Spread the love
  • 10
    Shares