Ոստիկանությունում այսօր չկան կոռուպցիոն էլեմենտներ

- in Պաշտոնական
Valeri Osipyan

«Ես վստահորեն հայտարարում եմ՝ այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ։ Կոնկրետ քայլեր եմ ձեռնարկել, իհարկե, չեմ բացառում, հնարավոր է, որ իմ գործընկերներից 1 կամ 2-ը, բայց վստահորեն ասում եմ՝ գոյություն չունի»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ համակարգում կոռուպցիոն երևույթները համատարած չեն եղել։

Ըստ նրա՝ կոռուպցիան հիմնականում եղել է այն ստորաբաժանումներում, որոնք շատ են առնչվել քաղաքացիների հետ, մասնավորապես՝ խոսքը ճանապարհային ոստիկանության մասին է։ Վ.Օսիպյանի խոսքով՝ պատասխանատվության ենթարկվողներ կլինեն, իսկ եթե չլինեն՝ փառք ու պատիվ իրենց. «Մենք որդեգրել ենք այն սկզբունքը, որ դա կլինի ոստիկանության պետ Օսիպյանը, թե կրտսեր սերժանտ Կիրակոսյանը, խնդիր չեմ տեսնում»։

Spread the love