Որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ և վարչապետին

Ստանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են ինձ վնասազերծել։ Այդ մասին այսօր՝ հունիսի 18–ին, լրագրողների հետ զրույցում ասած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Չասենք մտավախություն, կարող են լինեն նման բաներ։ Անկեղծ ասած ստանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են ինձ վնասազերծել։ Բայց իրենց մոտ չի ստացվի։ Վարչապետի հետ կապված նույն վիճակն է, բայց վարչապետի պարագայում կարծում եմ, ոչ ոք չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ..»,– ասաց Վանեցյանը՝ նշելով, որ չի ասի՝ ում մասին է խոսքը

ՀՀ Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում, է, որ չնայած սպասվող նոր սենսացիոն բացահայտումներին՝ ԱԱԾ-ն ռեպրեսիաներով չի զբաղվում և ինքը թույլ չի տա, որպեսզի դա տեղի ունենա: Այդ մասին Վանեցյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Այլ անձանց, այլ բարձրաստիճան զինվորականների տներում ստուգումներ չեն լինելու, քանի դեռ չկան ստույգ փաստեր և տվյալներ։ Եթե առկա լինեն անհրաժեշտ փաստերը, ապա կլինեն բարձրաստիճան պաշտոնյաներ կամ շարքային քաղաքացիներ՝ կարժանանան նույն վերաբերմունքին։

Մենք երբևէ չենք գնում որևէ տեղ առանց օպերատիվ տվյալների, որոնց իսկությունը մեզ մոտ կասկած է հարուցում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վանեցյանը՝ ավելացնելով, որ իրենք նախօրոք են ճշտում ամեն ինչ, և եթե ԱԱԾ-ն սկսում է գործել՝ նշանակում է այդ գործը ունենալու է միանշանակ դատական վախճան։ «Մենք հենց այնպես գործողություն չենք իրականացնում»,- ասաց Վանեցյանը։

Spread the love