«Որոշ նշանակումներ հիասթափություններ առաջացնում են». Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կադրային քաղաքականությանը

- in Պաշտոնական

Մենք աշխատում ենք ճիշտ կադրային քաղաքականություն վարել, բայց միշտ չէ, որ ստացվում է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում պատասխանելով օգտատերերի հարցերին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ տեղյակ է, որ որոշ նշանակումներ հիասթափություններ առաջացնում են. «Իհարկե, չեմ կարող ասել, որ բոլոր նշանակումներն իդեալական են։ Ցանկացած մարդ ինչ-որ պատմություն, կենսագրություն է անցել։ Ես կառաջարկեմ նշանակումների մասին դատել արդյունքներով։ Հիմա արդեն կարող եմ ասել, որ կային նշանակումներ, որոնց վերաբերյալ աղմուկ բարձրացավ, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ նշանակումներն արդարացված էին եւ մարդիկ իրենց գործը լավ անում են»,- ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ իրենք աշխատում են ճիշտ կադրային քաղաքականություն վարել. «Միշտ չէ, որ ստացվում է, բայց կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ կատաստրոֆիկ խնդիրների չեն բերել։ Եթե այդպիսի բան լինի, հավատացեք, որ պատասխանատվության կենթարկվի տվյալ պաշտոնյան»։

Spread the love