Որտեղ են ուզում «քցել» Նիկոլ Փաշինյանին

- in Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Մինչ մամուլում լայնորեն քննարկվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է միայնակ մասնակցել ԱԺ հնարավոր արտահերթ ընտրություններին՝ ձերբազատվելով «Ելք» դաշինքից, ակտիվ գործունեության են անցել «Ելք»-ի մյուս երկու կուսակցությունները:

Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների անդամները խիստ ջերմացել են ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ակտիվի հետ:

Հաճախ նրանք նիստերի դահլիճում և դահլիճից դուրս քննարկումներ են ունենում, ինչը նախկինում չի եղել:
Ստացվում է, որ ընտրությունների շեմին եթե Նիկոլ Փաշինյանը որոշի միայնակ թողնել «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, նրանք անմիջապես քաղաքական ապաստան կգտնեն «Ծառուկյան» դաշինքում:

Իսկ արդյունքում՝ սիրո և հանդուրժողականության մթնոլորտում Նիկոլ Փաշինյանը քայլ կանի և իր նվիրական աթոռը կզիջի «Ծառուկյան» դաշինքից որևէ մեկին. չէ՞ որ քաղաքականության ու բիզնեսի տարանջատման կողմնակից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, դժվար թե իր խոսքից հետ կանգնի ու ստանձնի կառավարության ղեկը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20