Ուսուցչուհին շրջանավարտներին մերկապար է նվիրել, իսկ նրանք այդ ամենը տեսագրել են

- in Հասարակություն
Axjik

Բուլղարիայում միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Դարինա Դիմովան որոշել է վերջին անգամ զվարճանալ ավարտական երեկոյին և կրքոտ պարել է. գիշերային ակումբի բեմի վրա, որտեղ տեղի էր ունենում միջոցառումը, կինը տեղավորվել է մերկ իրանով տղամարդու կողքին, որն ավելի շատ մերկապարողի էր նման,– հաղորդում է Daily Star-ը։

Նա կատվային շարժումներ է արել, իսկ տղամարդը ետ չի մնացել և փորձել է այնպես անել, որ իր շարժումները համապատասխանեն կնոջ ցանկություններին։

Մի որոշ ժամանակ անց Դիմովան բացել է ոտքերը, իսկ հետո սկսել է իջեցնել տամարդու տաբատը։

Այս ամենին հետևել են շրջանավարտները, ովքեր ցնցված են եղել իրենց ուսուցչուհու վարքից, բայց միևնույն ժամանակ հիացել են նրա համարձակությամբ և պարելու վարպետությամբ։ Եղել են և այնպիսիք, ովքեր այս ամենը տեսագրել են և համացանցում հրապարակել։

Ծնողներից մեկը տեսել է տեսանյութը և բողոք ներկայացրել դպրոցին։ Սակայն ուսուցչուհին ոչինչ չի իմացել տեսանյութի մասին։ Այն բանից հետո, երբ նա տեսել է տեսանյութը՝ ազատման դիմում է ներկայացրել։ Ինչպես հետագայում պարզվել է՝ «մերկապարողը» ռեստորանի այցելու է եղել, իսկ Դիմովան ընդհանրապես հրավիրված չի եղել ավարտական երեկոյին։

Spread the love