Չարաշահումներ՝ ՊՆ-ում․ հարցաքննությա՞ն է կանչվել Սեյրան Օհանյանը. Նա հերքում է

- in Տնտեսական
Seyran Ohanyan

ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, միաժամանակ դատախազի համաձայնությամբ, ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաև ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Ես էլ նոր մամուլից տեղեկացա դրա մասին»,- ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով իր հարցաքննոթւյան կանչվելու մասին ՊԵԿ հաղորդագրությանը։

Նշենք, որ քիչ առաջ ՊԵԿ լրատվական ծառայությունը հաղորդագրություն տարածեց տեղեկացնելով, որ ՀՀպաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը տեղեկացրել է նաև, որ դատախազի համաձայնությամբ, ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաև ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ես այս ամենի մասին տեղեկություն չունեմ։ Դուք ձեր բոլոր հարցերը կարող եք ուղղել նրան, ով տարածել է այդ հաղորդագրությունը։ Ես որևէ հարցաքննության չեմ գնացել։ Նոր եմ լսել այդ ամենի մասին։ Ես որևէ ծանուցում չեմ ստացել, տեղյակ չեմ նաև, թե ինչ քրեական գործ է հարուցվել»,-ասաց Օհանյանը՝ հավելելով, որ հիմա փորձում է պարզել, թե ինչումն է խնդիրը։

Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչվելու մասին ծանուցումն ուղարկվել է հունիսի 12-ին: Այս մասին փոխանցել են ՊԵԿ լրատվականից: «Նրան ծանուցումն ուղարկվել է միայն երեկ»,- նշեցին լրատվականից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20