Չկարգավորված ԼՂ հակամարտությունը խոչընդոտ է տարածաշրջանի կայունության և բարեկեցության համար

zinvor

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պահանջում է արագ քաղաքական կարգավորում միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:

Այդ մասին նշված է Եվրոպական Միության պաշտոնական կայքում հրապարակված ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող փաստահավաք փաստաթղթում:

«Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ տարածաշրջանում կայունության և բարեկեցության մակարդակի բարձրացման համար: Եվրոպական միությունը վստահ է, որ հակամարտությունը պահանջում է արագ քաղաքական կարգավորում միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան: 2003 թվականից Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչն աշխատում է Եվրոպական միության և տարածաշրջանի երկրների միջև երկխոսությանը նպաստելու ուղղությամբ և օժանդակություն ցուցաբերում ԵՄ-ին՝ այդ երկրների նկատմամբ համապարփակ քաղաքականություն մշակելու գործում: ԵՄ-ն, այդ թվում՝ Հարավային կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով իր հատուկ ներկայացուցչի միջոցով աջակցում և լրացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով»,- ասված է փաստաթղթում:

Spread the love