Պայքարելու ենք մինչև վերջին «Սասնա ծուռը» ազատ արձակվի և պատրաստվելու ենք արտահերթ ընտրություններին

- in Ընտրություններ
JIRAYR SEFILYAN

Հիմնադիր խորհրդարանը և «Սասնա ծռերը» այսօրվանից պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀԽ առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:

Հարցին, ընտրություններին աջակցելո՞ւ եք ՔՊ-ին, Սեֆիլյանը պատասխանեց․ «Ձևաչափը պետք է քննարկվի և որոշվի: Տարբեր առաջարկներ կան: Մեր անելիքի նախապատվությունը տղաների՝ օր առաջ ազատ արձակվելն է, ինչին որ մենք լծված ենք: Բանտից էլ աջակցել ենք շարժմանը և այսօր էլ շարունակվում է նույն քաղաքականությունը:

Լրագրողները հետաքրքրվեցին Սեֆիլյանից, թե Սասնա ծռերին համարում է քաղբանտարկյալներ, վերջինս նշեց․ «Նրանք ոչ միայն քաղբանտարկյալներ են, այլ՝ ռազմագերիներ: Բանտում գտնվողները հապճեպություն չեն դրսևորել օր առաջ ազատության մեջ գտնվելու: Ըմբռնումով ենք մոտեցել գործող իշխանության մարտավարությանը»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...