«Պառավը մեռել է, էդ ապրանքը մնացել-հնացել է, բերել են արջերին». Մանվելի կինը՝ ամուսնու զինակիցներին

siria

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվելի զինակիցներին Նազիկ Գրիգորյանն ասել է․ «Նկարահանումների մի մասն արվել է ամառանոցի պահեստում, մյուս մասը՝ ԵԿՄ-ի պահեստում, ու ցույց են տվել որպես ամառանոցի նկարահանում», իսկ «տուշոնկաներն ու զգուշչոնկաները» ժամանակին եղել են Դաշքեստանի (այդ մասում Մանվելը ևս տուն ունի) տունը նայող պառավի մոտ, նրան ասվել է՝ տղերքը կգան-կտանեն զինվորներին, բայց որ պառավը մեռել է, էդ ապրանքը մնացել-հնացել է, որոշել են բերել արջերին։

Սակայն, մեր տեղեկություններով, Մանվելի զինակից ընկերները կուլտուրական բացատրել են, որ պայքարի դուրս գալն այս պահին և այդ «բեռով» անիմաստ ու ամոթ է»։

«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի կողմից կատարված խուզարկության տեսագրությունը բոլորին է շոկի ենթարկել։ Խուզարկության ժամանակ, ինչպես հայտնի է, հսկայական զենք-զինամթերք հայտնաբերվեց։

Մեզ հասած տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանը, կանխազգալով իրեն մոտեցող հնարավոր վտանգը, խուզարկությունից մի քանի օր առաջ մեծ բեռնատար մեքենա է կանչել  ու զինամթերքի հսկայական մասը տեղափոխել է Հադրութում գտնվող իր առանձնատուն։

Մեր զրուցակիցը կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ եթե գեներալ Մանվելի Հադրութի առանձնատունը խուզարկեն, անգամ տանկ կհայտնաբերեն»։

Spread the love