Պատասխանատվություն չեք վերցնում՝ մեզ հետ չեք. վիճաբանություն՝ Փաշինյանի և Արծվիկ Մինասյանի միջև

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդունվում է ճգնաժամից և ցնցումներից խուսափելու համար: Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք միջազգային մեծ հեղինակություն ունեցող ընկերությունների գործունեությունը Հայաստանում կասեցնում ենք, հետո գնում ենք այդ նույն շրջանակի ընկերություններին ասում ենք, թե Հայաստանում փոխվել է տնտեսական իրավիճակը, եկեք ներդրումներ արեք: Է հա, ասում են՝ էս մի եվրոպական ընկերությունն էն հին իշխանության ժամանակ թողեց, գնաց, հիմա էլ նոր իշխանություն ա, ու ոչ թե թողել, գնացել ա, այդ դուք փետը առել, հետևից եք ընկել, դուրս եք արել երկրից, խաղի ընթացքում կանոնները փոխել եք, ինչի՞ հաշվին գանք ձեր երկրում ներդրում անենք: Սրա մասին է խոսքը», –  ասաց Նիկոլ Փաշինյանը:

Spread the love
  • 11
    Shares