Պլանները խառնվեցին. նոր նախարարը դեմ է «ժառանգության սկզբունքով» պաշտոնների նշանակմանը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի երկարամյա տնօրեն,  ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի մահվանից հետո արդեն երեք ամիս է՝ համառ պայքար է ընթանում ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար:

Այս պաշտոնին հատկապես հավակնում է Ասոյանի որդին՝ Վիգեն Ասոյանը, ով հոր մահից տասն օր անց նշանակվել էր Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար:

Սակայն, ինչպես երեւում է, իշխանափոխությունը խափանել է վերջինիս պլանները: Մեր ունեցած հավաստի տվյալներով, այդպիսի նշանակմանը կտրուկ դեմ է ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը: Ընդ որում, խնդիրը նրա դիրքորոշումն է պաշտոնների նշանակման հարցում:

Ըստ մեր աղբյուրի, Արսեն Թորոսյանը սկզբունքորեն անընդունելի է համարում «ժառանգության սկզբունքով» պաշտոնների փոխանցումը»:

Spread the love