ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի ԺՊ-ն հավաքել է ճամպրուկները

PN

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապա­հովման դեպարտամենտի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հավաքում է իրերը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տե­ղեկությունների համաձայն՝ նա լքելու է իր պաշտոնը:

Հիշեցնենք, որ Կարա­պետյանը ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պարտականությունները սկսել է կա­տարել 2016 թվականի նոյեմբերի 28-ից: Սա այն բանից հետո, երբ ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանն ազատվեց պաշտոնից: Հիմա Կարապետյանը մեկուկես տարի բաժնի պետի պարտականություններն էր ներկայացնում:

Նկատենք, որ նրա գործունեության ընթացքում մի շարք մա­տակարարներ ընկել են դատարանի դռները իրենց իրավունքները վերա­կանգնելու համար»:

Spread the love