Պրոֆիցիտ՝ ստվերային տնտեսության կրճատման արդյունքում. Ո՞ր ուղղությամբ կծախսվի ավելացված գումարը

Dram

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը հաշվարկել է, որ հարկերի հավաքագրման ներկա ցուցանիշների պարագայում ֆինանսական տարին կարելի է ավարտել պրոֆիցիտով` պետական եկամուտները կգերազանցեն ծախսերը:

Սրա պատճառը ոչ թե հարկային բեռի ավելացումն է, այլ ստվերային տնտեսության էական կրճատումը, երբ իշխանության հովանավորության տակ գտնվող և հարկեր չմուծող ընկերությունները պարտադրված են կատարել իրենց հարկային պարտավորությունները:

Թե որ ուղղությամբ կծախսվի ավելացված գումարը՝ կառավարությունը դեռևս չի որոշել»:

Spread the love