Ռուբեն Հայրապետյանը «Շիրակին» ու ևս 7 ակումբների հեռացրեց ՀՖՖ-ից

- in Պնակալեզներ
ruben hayrapetyan

Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում տեղի է ունենում ՀՖՖ-ի 16-րդ ժողովը: Հենց սկզբում կարճ ելույթից հետո ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանն անսպասելիորեն լքեց ժողովը:

«Ֆուտբոլային վայ մասնագետներն ասում էին, որ այսօր տեղի է ունենալու ՀՖՖ նախագահի ընտրություններ: Ես հայտարարում եմ, որ նման բան չկա: Ամեն ինչ տեղի է ունենալու ՀՖՖ-ի կանոնադրությանը համապատասխան:

Ժողովը վարելու լիազորություններս հանձնում եմ Արմեն Մինասյանին: Ես հարգելի պատճառով պետք է գնամ» – ասաց Հայրապետյանը:

ՀՖՖ-ի 16-րդ ժողովի ժամանակ քննարկման դրվեց «Շիրակ», «Միկա», «Ուլիս», «Արմավիր», «Ֆուրման Աբրահամյան», «Հայ-Արի», «Էսթեղլալ Կոտայք», «Զվարթնոց ՀԱՈւ» ֆուտբոլային ակումբների հեռացումը ՀՖՖ անդամությունից:

Ժողովի մասնակից անդամները (24 անդամ) միաձայն կողմ քվեարկեցին նշված ակումբների անդամությունից զրկելուն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...