Սամվել Ալեքսանյանն ի՞նչ էր պահանջում Արծվիկ Մինասյանից

Samvel Akeqsanyan

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը այսօր խորհրդարանում ինչ-որ հարցի շուրջ իր դժգոհություններն էր հայտնում կամ՝ ինչ որ բան պահանջում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանից։

Նրանց բուռն զրույցից հետո Լֆիկ՝ Սամվել Ալեքսանյանը լրագրողներին հայտարարեց, որ նեղացած է բոլորից իրեն չպաշտպանելու համար։

Իսկ քիչ այն կողմ ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողներին ասաց, որ չի կարծում, թե ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը հրաժարական կտա. Մանե Թանդիլյանի պարագան այլ էր, որովհետև ինքը հենց այդ ոլորտի ղեկավարն էր և ներկայացրել էր մի նախագիծ, որը մերժվել էր:

Spread the love