Սամվել Կարապետյանը Հայաստանում է՝ էլէներգիայի սակագնի հարցով. Կհանդիպի՞ Փաշինյանի հետ

- in Մամուլ
Samvel Karapetyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրվանից Հայաստանում է «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Ի շարս այլ խնդիրների, եկել է նաև անապահով խավերի էլէներգիայի խնդրով։

Ինչպես ասաց էներգետիկայի նախարարության աղբյուրը՝ ՀԷՑ-ի սեփականատերերը համաձայն են անապահով խավի համար էլէներգիայի գինն իջեցնել․ «Մենք, իհարկե, կարող էինք և մենաշնորհային հանձնաժողովի միջոցով դա անել, սակայն ՀԷՑ-ի սեփականատերերն ասացին, որ կարող ենք իրենց հետ բանակցությունների արդյունքում դա անել»։

Ի դեպ, դիտարկվում է նաև էլէներգիայի սակագնի իջեցման տարբերակը։ Դա չի՞ հանգեցնի ՀԷՑ-ում կրճատումներին։ «Չեմ կարծում»։ Նշենք, որ Ս․ Կարապետյանը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Հովիկ Աբրահամյանի և, իհարկե՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Կհանդիպի՞ գործարարը Փաշինյանի հետ՝ մեր աղբյուրները վստահ չէին»։

Spread the love