Սեյրան ջան, դու կռված մարդ, գեներալ մարդ, հիմա՞ էլ չգիտես՝ ովքեր են թալանել մեր բանակը

- in Տեսանյութեր
Aram Manukyan

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը երեկվա ԱԱԾ բացահայտումների պատճառով սթրես է ապրել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ շոկի մեջ է ու ամբողջ գիշեր չի կարողացել քնել։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ին ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերքը: Առանձնատանը հայտնաբերվել են նաև տասնյակ սեփականության վկայականներ: Մ. Գրիգորյանի հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Այս մասին ասաց  ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով խորհրդարանը չի պատկերացնում առանց ՀԱԿ-ի. «Մեր երկրին դեռևս սպասում են շատ լուրջ մարտահրավերներ: Մենք պատրաստ են օգնել ներկայիս կառավարությանը՝ առանց ոչ մի ակնկալիքի, առանց պաշտոն ուզելու»:

Նրա խոսքով՝ կուսակցության  համար այժմ  խիստ նպաստավոր, շահեկան վիճակ է. «Այս հեղափոխությունը վերադարձրեց մեր քաղաքական ուժից 20 տարի առաջ գողացվածը: Այն, որ այդ գործընթացը մեր քաղաքական ուժը չի իրականացրել, ամենևին մեզ չի տանում դժգոհի դաշտ: Մենք պատրաստ ենք աշխատելու այս կառավարության հետ»:

ՀԱԿ փոխնախագահն ասաց, որ ՀԱԿ-ը կաջակցի այսօրվա կառավարությանը հասարակության մեջ ձևավորված ատելությունը վերածել ստեղծարար ուժի, որը պետք է մեր ցանկությունները իրականություն դարձնի ոչ թե ինքնագործ դրսևորումներով, այլ սթափ, հանգիստ, հաշվարկային գործողություններով. «Իշխանափոխությունը պետք է ավարտին հասցնել: Առաջիկա արտահերթ ընտրությունները պետք է իշխանափոխությունը դարձնեն անշրջելի, իսկ Հայաստանը՝ կանխատեսելի և կառավարելի»:

Spread the love