Սեյրան Սարոյանը 2 օր է՝ «սիստեմաների տակ» է. Մանվել Գրիգորյանի հետ կապված տեսանյութից շոկի մեջ է ընկել

- in Մամուլ
Seyran Saroyan

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի հետ կապված տեսանյութից ԵԿՄ-ն և հատկապես Սեյրան Սարոյանը շոկի մեջ են ընկել։ Նրա առողջականը վատացել է և 2 օր է՝ «սիստեմաների տակ» է։

Երեկ ԵԿՄ է ժամանել գեներալի կինը՝ Նազիկը, հայտարարել, որ ստանձնում է ԵԿՄ նախագահի գործը՝ ԵԿՄ-ն պետք է շարունակի գործել։ Մոտ 30 հոգի ԵԿՄ աշխատակազմից դիմումներ է գրել աշխատանքից ազատվելու։ ԵԿՄ լրատվականը, մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը՝ նույնպես։

Բայց ԵԿՄ-ում ոմանք հակված չեն «հանձնվել», կարծում են, որ գեներալին ազատ կարձակեն։ Իսկ «անջատողականները» պլանավորում են արտահերթ համագումար՝ նոր նախագահի ընտրություն»։

«Ժամանակ»-ի տեղեկություններով` երեկ գիշերը վատթարացել է գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը. կտրուկ բարձրացել է նրա արյան ճնշումը և արյան մեջ շաքարի պարունակությունը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ`Գրիգորյանի առողջական վիճակը կրիտիկական է եղել, սակայն նրան հիվանդանոց չեն տեղափոխել: Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ ԱԱԾ-ի ձերբակալվածների պահման վայրում:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...