Սեֆիլյանը, Սաֆարյանը և մյուսները՝ ազատության մեջ

JIRAYR SEFILYAN

Այսօր վերաքննիչ դատարանում «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ դատարանը որոշում կայացրեց Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին, նա ազատ արձակվեց չհեռանալու մասին ստորագրությամբ:

Գևորգ Սաֆարյանը ևս ազատ արձակվեց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ:

Նշենք, որ գործով անցնող բոլոր մեղադրյալների վերաբերյալ այսօր Վերաքննիչ դատարանը խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին որոշում կայացրեց: Նրանք ևս ազատ կարձակվեն չհեռանալու մասին ստորագրությամբ:

Spread the love