Սոցիալ-պոպուլիզմը մնացել է ՀՅԴ-ի վերջին զենքը

- in Սոցիալական
HYD

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագիծն ընդունվել է 76 կողմ, 2 դեմ և 5 ձեռնպահ ձայներով: Ուշագրավ է, որ ժամանակավոր կառավարության մասնակից ՀՅԴ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել օրինագծին:

Անշուշտ, հեռու ենք այն մտքից, որ ՀՅԴ դիրքորոշման բուն մոտիվը համակարգի ներդրմամբ պայմանավորված ռիսկեր են: Կասկածից վեր է, որ ավանդական կուսակցության դիրքորոշման ձևավորման վրա էապես ազդել է մոտալուտ ընտրությունների հանգամանքը: ՀՅԴ-ն հայտնվել է խիստ անբարենպաստ քաղաքական համատեքստում. նա մի կողմից մաս է կազմում կոալիցիային, մյուս կողմիցգիտակցում է, որ դա քաղաքական իներցիաով պայմանավորված, խորհրդարանական այսօրվա խճանկարով թելադրված ժամանակավոր հանգամանք է և որևէ կապ չունի հետհեղափոխական իրողությունների հետ: Մյուս կողմից որակապես փոխվել է երկրի պետական համակարգի փիլիսոփայությունը. դրան մասնակցությունն այսօր առաջին հերթին ենթադրում է պատասխանատվություն և ՀՅԴ-ն չի կարող ակնկալել, որ իշխանության ռեսուրսները կարող է օգտագործելառաջիկա ընտրություններում իր էլեկտորալ հաջողությունն ապահովելու համար: ՀՅԴ-ն նման երաշխիք չի կարող ստանալ նաև Նիկոլ Փաշինյանից, որն օբյեկտիվորեն ամենաշահագրգիռն է, որ առաջիկա ընտրություններն օրինական լինեն. նախ դա բխում է հեղափոխության համատեքստից, հետո` Փաշինյանի գլխավորած ցուցակն առաջիկա ընտրություններում լուրջ այլընտրանք չի ունենալու:

Սոցիալ-պոպուլիզմը մնացել է ՀՅԴ-ի վերջին զենքըչնայած հասարակական տրամադրություններում ՀՅԴ-ն ավելի շատ ասոցացվում է ոչ թե այսօրվա քվեարկությամբ կամ իր ծրագրերով, այլ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունների կցորդը լինելու փաստով:

Մյուս կողմիցկուսակցությունը կամ իշխանության մաս է, կամ էլ ընդդիմադիր: Քաղաքական լղոզվածությունը միայն խոցելի է դարձնում կուսակցություններին` հատկապես հեղափոխական ռեժիմում, երբ ընտրությունն, ըստ էության, կատարվում է «սև-սպիտակի» սկզբունքով:

Կենսաթոշակային համակարգի ռեֆորմնանկախ բովանդակությունից, ամենասկզբունքայիններից մեկն է կոալիցիայում լինել-չլինելու տեսանկյունից: Եթե ՀՅԴ-ն պատասխանատվություն չի ստանձնում այդ ռեֆորմի համար, ապա պարտավոր է հետ կանչել իր նախարարներին ու մարզպետներին հայտարարելով ընդդիմադիր դառնալու մասին: Սակայն ՀՅԴ-ն թերևս մտադիր չէ առաջնորդվել դասական քաղաքականության այս կանոնով: Այդ դեպքումկոալիցիոն կառավարությունը դաշնակցական ներկայությունից պետք է ազատի Նիկոլ Փաշինյանը թույլ չտալով, որ ՀՅԴ-ն քաղաքական մանիպուլյացիայի հնարավորություն ստանա բացառապես հեղափոխության հետևանքով ձևավորված նոր իրավիճակում:

Spread the love