Սուրենավանի շրջանում ՌԴ սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանը խախտած երկու անձանց

- in Պաշտոնական
Rus zinvor

Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում, Սուրենավան բնակավայրի շրջանում ռուսաստանցի սահմանապահները  մայիսի 31-ին ձերբակալել են երկու անհայտ անձանց, որոնք անօրինական հատել են պետական սահմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետությունում  Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունից, պետական սահմանի պահպանության ժամանակակից միջոցների կիրառման շնորհիվ սահմանապահ վերակարգը կարճ ժամանակահատվածում հայտնաբերել և ձերբակալել է չարագործներին։

Սահմանախախտներն օրենսդրության սահմանած կարգով հանձնվել են ՀՀ իրավապահ մարմիններին։

Ներկայումս միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար իրականացվում է անհրաժեշտ միջոցառումների համալիր։

Spread the love