«Սուրմալուն» իջեցրել է վարձավճարները և ավելացրել ևս մեկ ոչ աշխատանքային օր

- in Սոցիալական
Dram

Մոտ մեկ ամիս առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում՝ բողոքելով տեղի վարձավճարների բարձր գներից և հանգստյան օրերի սակավությունից։ Աշխատակիցները փակել էին տաղավարները՝ հրաժարվելով դրանք բացել, քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել։

«Սուրմալու» տոնավաճառի տնօրեն Ռազմիկ Զախարյանն այդ ժամանակ ասել էր, որ վարձավճարները իջեցնել հնարավոր չի, սակայն այսօր տոնավաճառի տնօրինությունից տեղեկացրին, որ «Հայաստանի Հանրապետությունում իրադրության փոփոխությամբ պայմանավորված՝ «Երևանի պահածոների գործարան ՓԲԸ-ի «Սուրմալու» առևտրի կենտրոնը հուլիսի 1-ից բոլոր գործող տաղավարների ամսական վարձավճարները շոշափելի չափով իջեցնում է՝ դրանով ստեղծելով հնարավորություն՝ տարածքում գործող փոքր ու միջին, ինչպես նաև խոշոր գործարարների համար։

Դրանից բացի՝ տնօրինությունից տեղեկացրին, որ աշխատողների խնդրանքով ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել յուրաքանչյուր ամսվա 10-ը և վերջին կիրակի օրը։

Spread the love