Սպիտակ տունը նախապատրաստում է Թրամփ-Պուտին հանդիպումը

- in Միջազգային
trump-putin

Սպիտակ տունը նախնական բանակցություններ է վարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման կազմակերպման համար, այս մասին գրում է Wall Street Journal-ը։

Նշվում է, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանն այժմ գտնվում է Միացյալ Նահանգներում՝ հանդիպման կազմակերպմանն աջակցելու համար։

Հնարավոր միջոցառման նախապատրաստական աշխատանքները դեռևս գտնվում են սկզբնական փուլում, հանդիպման վայրն ու ամսաթիվը դեռևս հստակեցված չեն։

Պարբերականի զրուցակիցներից մեկը նշել է նաև, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումը դեսպան Հանթսմանի «ընթացիկ նախագիծն» է և շարունակվում է արդեն մի քանի ամիս։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ նախագահների հանդիպման հարցը մինչև «Մեծ յոթնյակի» նոյեմբերյան գագաթնաժողով չի քննարկվում։

Spread the love