Ստեփանակերտի միջադեպի տեսագրությունը

cec

Համացանցում տարածվել է Ստեփանակերտում ԱԱԾ սպեցնազի մարտիկների եւ քաղաքացիական անձանց միջեւ բախման տեսանյութը:

Այն կատարվել է ավտոլվացման կետում, որը պատկանում է միջադեպի ժամանակ ծեծված երկու քաղաքացիներից մեկին:

Հայկ Ղազարյանը Ֆեյսբուքում գրում է.«Այս պահին Վերածննդի հրապարակում տեղի է ունենում «հակացույց»: Հրապարակն ընդդեմ ավտոկայանի: Ավտոկայանում պահանջները նույնն են. ուժայինների ղեկավարների հեռացում: Նոր Համակարգող կոմիտեն հայտարարեց, որ հրապարակի ցույցին քաղաքացիական հագուստներով զինվորականներ են մասնակցում: Կոչ արեցին ՀՀ վարչապետին, ՀՀ ՊՆ նախարարին, Արցախի ՊԲ հրամանատարին թույլ չտալ զինվորականների մասնակցությունը: Ավտոկայանի մոտակայքում տեղի է ունենում մեկ այլ միջոցառում՝ Սամսունգ խանութի կազմակերպած կենցաղային իրերի խաղարկություն»:

Ավելի ուշ նա ավելացրել է.«Հակամակարգող կոմիտեի կոչով հինգ հոգի բարձրացել են Հրապարակի «հակաավտոկայանի» ցուցարաներին կոչ անելու միանալ նրանց: Նոր ելույթ ունեցավ նախկին սպա, նա հաղորդեց, որ տարբեր զորամասի հրամանատարներ իրենց ենթականերին հրամայալել են առավոտից հավաքվել Վերածննդի հրապարակում, ի պաշտպանություն ուժային կառույցների: Ինձ ծանոթ կանանցից մեկը հաստատեց, որ իր ամուսնուն երեկ հրամայել են լինել Վերածննդի հրապարակում:

Պահանջները նույնն են ավտոկայանի ցույցում՝ ուժայինների հրամանատարների հրաժարական, բացի բանակից»:

Այսօր Ստեփանակերտում ավտոկայանի մոտ շարունակվում է բողոքի հավաքը: Դրան զուգահեռ «հակացույց» էր կազմակերպվել Վերածննդի հրապարակում, ըստ տեղեկությունների՝ հիմնականում քաղաքացիական հագուստով զինվորականների: Այդ հավաքը սակայն արդեն դադարեցվել է:

Spread the love