Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳԸ տեղեկացվել են ԸՕ-ում փոփոխությունների շուրջ քննարկումներ սկսելու մասին

- in Ընտրություններ
Arpine Hovhannisyan

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղեկացվել են, որ Հայաստանի իշխանությունները զբաղված են ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ ապագա բանակցությունների հարցով, որոնք 2016թ. սեպտեմբերի 13-ին հանգեցրել են լայն կոնսենսուսով քաղաքական համաձայնության ընտրական գործընթացների կազմակերպման  շուրջ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «Սա արտացոլում է իշխանությունների շոշափելի ջանքերը` միտված շահագրգիռ բոլոր կողմերի հետ բաց և թափանցիկ երկխոսությանը և ընտրական գործընթացների նկատմամբ վստահություն կառուցելուն»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20