Տեսանյութ. Այգեզարդում հետաքրքիր ընտրություններ են ու բերքառատ տարի

Հունիսի 10-ին համայնապետի ընտրություններ են նաև Արարատի մարզի Այգեզարդ գյուղում, որտեղ՝ ի թիվս այլոց, զրուցեցինք, գործող գյուղապետ, անկուսակցական գյուղապետի թեկնածու Արթուր Մանուկյանի հետ:

Բուն հարցազրույցը կարող եք դիտել տեսանյութում, իսկ դրանից զատ Արթուր Մանուկյանը մասնավորեց, թե իր կառավարման տարիներին ի՞նչ է կատարվել Այգեզարդում. 2007-ին մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգում, նաև՝ համայնքային ճանապարհների նորոգում 967 հազար դրամի չափով: 2008-ին՝ բուժամբուլատորիայի վերանորոգման համաֆինանսավորում ենք կատարել մոտ 1 մլն դրամի չափով, 2009-ին՝ գյուղապետարանն ենք կապտալ վերանորոգել, 2010-ին՝ Շիրվանզադեի, Ղարիբյան, Դեմիրճյան փողոցների արտաքին լուսավորության հարցն ենք լուծել, 2011-ին՝ Իսահակյան, Մաշտոց, Ղարիբյան, Պարոնյան փողոցների արտաքին լուսավորության հարցը: 2010-ին նաև Անդրանիկի անվան փողոցի խմելու ջրագիծն ենք նորոգել մոտ 880 հազար դրամի չափով: 2011-ին՝ Դեմիրճյան փողոցի ասֆալտապատում և Շահումյան փողոցում գազամատակարարման անցկացում: 2013-ին՝ զոհված ազատամարտիկ Ավետիս Հարությունյանի հուշարձանն ենք տեղադրել՝ մոտ 998 հազար դրամով: 2014-ին՝ այգին հիմնանորոգել ենք, պատվանդան ենք կառուցել, մշակույթի տան դռներն ու պատուհաններն ենք փոխել, ճանապարհներ բարեկարգել: 2015-ին՝ Մաշտոց փողոցի ասֆալտապատման աշխատանքներ, նաև այլ փողոցներում կովճապատում ենք կատարել, գերեզմանատանը խմելու ջրագծի հիմնանորոգում ենք կատարել: Չկալով, Դեմիրճյան փողոցների արտաքին լուսավորություն ենք անցկացրել: Անցած տարի կատարել ենք փողոցների բարեկարգում …

Spread the love