Տեսանյութ. Մարդկանց մեջ հայրենասիրություն է արթնացել: Միասնական պետք է փոխենք

- in Տեսանյութեր
Hrachik Abgaryan

Այսօր Էջմիածնում «Ազատ քաղաքացի բաց  ինստիտուտ» ՀԿ-ն կազմակերպել է հանրահավաք՝ պահանջելու Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդու  հրաժարականը և նշանակել Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրություններ։

 Հանրահավաքին մասնակցում էր նաև Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը: Նրա խոսքով՝ վերջապես էջմիածնեցիները խելքի են եկել․ «Վախի մթնոլորտը պետք է վերանա: Մարդկանց մեջ հայրենասիրություն է արթնացել: Միասնական պետք է փոխենք: Դրսի էջմիածնեցիները եկել են ներդրում անեն»:

Հարցին, հնարավո՞ր է արդյոք քաղքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո Հրաչիկ Աբգարյանը առաջադրվի, վերջինս պատասխանեց․ «Ոչ, չեմ առաջադրվի: Ես ինձ ուրիշ բնագավառում եմ տեսնում»:

Spread the love