Փաշինյանը ՀՔԾ ամենակարևոր գործերից մեկը համարում է մարտի 1-ի բացահայտումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության ամենակարևոր գործերից մեկը համարում է մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այդ մասին հայտարարեց ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին ներկայացնելիս:

«Երբ ասում ենք չկան և գոյություն չունեն սահմանափակումներ, նկատի ունենք, որ չկան և գոյություն չունեն սահմանափակումներ։ Եվ եթե նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք ինչ-ինչ քաղաքական, մերձքաղաքական պատճառներով կամ այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով առաջ չեն ընթացել, հույս ունեմ, որ քննիչները ՀՔԾ նոր պետի ղեկավարությամբ կանդրադառնան բոլոր այդ գործերին` Հայաստանում լիարժեք իրավակարգ ապահովելու նպատակներից ելնելով: Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է անի Հատուկ քննչական ծառայությունը՝ մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Spread the love