Փոխնախարարը վաճառել է անշարժ գույքի մի մասը

- in Մամուլ
Tun

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Հայտարարագրի համաձայն, Սաիյանը նախորդ տարի վաճառել  է իրեն պատկանող ավտոտնակն ու բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը: Վաճառել է դրանք համապատասխանաբար՝ 1 միլիոն 710 հազար ու 15 միլիոն 818 հազար դրամով: Նախորդ տարվա աշնանը փոխնախարար դարձած Սաիյանը, բացի այս երկու արդեն վաճառված անշարժ գույքից, ունի նաև բնակարան ու հողամաս:

Սաիյանը հայտարարագրել է 9790 ԱՄՆ դոլար փոխառություններ, 10 միլիոն դրամ դրամական միջոցներ ու 10 միլիոն 573 հազար դրամ տարեկան եկամուտներ, որոնք գոյացել են 5 միլիոն 449 հազար ու 2 միլիոն 92 հազար դրամ աշխատավարձերից, ինչպես նաև՝ 2 միլիոն 981 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից»:

Spread the love