Քաղաքացիներին հաջողվել է վերացնել Նաիրի Ինշուրանսի մենաշնորհային գործունեությունը

avtoner

Բնապահպանի տուն նախաձեռնության անդամները մեկնել էին Վրաստան՝ կարճ ժամկետով մեքենա Հայաստան բերելու համար։

Սակայն Վրաստանից Հայաստան սահմանին նախաձեռնության անդամներ Գոռ Հովհաննիսյանը և Հայկ Գրիգորյանը հանդիպել են մի շարք խոչընդոտների։ Մասնավորապես գործող չգրված օրենքի համաձայն միայն Նաիրի ինշուրանսը կարող է երաշխիքային պայմանագիր տրամադրել այդ մեքենան Հայաստան մուտք գործելու համար, սակայն նման գործառույթ Հայաստանում իրականացնում են մի շարք այլ Ապահովագրական կազմակերպություններ:

Գոռ Հովհաննիսյանը Բագրատաշենից լայվով SOS –ի ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ իրենց ուղղորդել են գնալ միայն Նաիրի ինշուրանսից ստանալ այդ փաստաթուղթը, ինչպես նաև նա տեղեկացնում է, որ այդ կազմակերպությունը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին։

Գոռը իր տեսազեկույցում բարձրաձայնում է, որ իրենցից ուզել են 10 000 դրամ գումար յուրաքանչյուր մեքենայի համար, ինչը համարվում է այդ գործարքի նվազագույն վճարը, իսկ հետո պահանջել են, որ ԱՊՊԱ-ն պետք է անեն հենց Նաիրի Ինշուրանսում, հակառակ դեպքում երաշխիքային պայմանագիր չեն տրամադրի։

Գոռ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան լայվից հետո, տղաներին զանգահարել է Նաիրի Ինշուրանսի անվտանգության գծով ղեկավարը և տեղեկացրել, որ նրանք կարող են արդեն կնքել միայն երաշխիքի պայմանագիրը առանց պարտադրված ԱՊՊԱ պայմանագրի։

Նախաձեռնության անդամները այս միջադեպից հետո շնորհակալական զանգ են ստացել ևս երկու ապահովագրական ընկերությունների ղեկավարներից, որ այսուհետ իրենք նույնպես կարող են տրամադրել տվյալ պայմանագիրը։ Այսպիսով, Գոռ Հովհաննիսյանին և Հայկ Գրիգորյանին հաջողվել է այսպիսի նախադեպ ստեղծելով՝ վերացնել Նաիրի Ինշուրանսի մենաշնորհային գործունեությունը։

Spread the love