Օրենքով գողերին՝ անուն առ անուն, ստուգեցին՝ Ռուսաստանը դեռ լռում է

- in Իրավունք
Gox

Երեկ և այսօր ոստիկանները խուզարկություններ են իրականացրել երեք տասնյակից ավելի քրեական հեղինակությունների և «օրենքով գողերի» բնակարաններում: Մասնավորապես, խուզարկվել են Օշականցի Գևորիկի, Զապի, Նորատուսցի Արայի, Պիտի, Պռատի, Արտյոմ Կանևսկոյի, քրեական այլ հեղինակությունների բնակարանները:

Ոստիկանության այս գործողությունները տեղավորվում են քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդմանն ուղղված հետևողական քաղաքականության համատեքստում:
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարման քսան տարիների ընթացքում իշխանության քրեականացումը հասել էր այնպիսի վտանգավոր եզրագծի, որ վերացել էր սահմանագիծը իշխանության, օլիգարխիայի և հանցագործ աշխարհի միջև: Հենց դա է եղել քրեաօլիգարխիկ համակարգի էությունը:

Ընտրությունից` ընտրություն իշխանության և հանցագործ աշխարհի սերտաճումը նոր ծավալ և բովանդակություն է ստացել. Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն բոլոր համապետական ընտրություններում հենվել են ոչ թե հասարակության աջակցության, այլ օլիգարխիայի և կրիմինալի դաշինքի վրա: Իշխանության քրեականացման կուլմինացիոն դրսևորումը եղան 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունները, երբ հասարակության հետ հաշվեհարդար տեսան օլիգարխիային և հանցագործ աշխարհին պատկանող բանդաները:

Ընտրությունների ժամանակ Քոչարյան-Սարգսյան զույգի, ՀՀԿ-ի համար «տոկոս խփողները» եղել են հենց հանցագործ աշխարհի ներկայացուցիչներըիրենց բանդաներով, որոնք ընտրական տեղամասերը և դրանց հարակից տարածքները վերածել են գաղութի իշխանությանը հաճո թվերն ապահովելու համար: Քրեական հեղինակություններն օգտագործվել են ընդդիմության և նրա ակտիվիստների դեմոչ միայն ընտրատեղամասում և հրապարակներում, այլ նաև բանտերում:

Հանցագործ աշխարհը քրեաօլիգարխիկ համակարգի կատարող սեգմենտն է, որին իշխանության վերնախավը վարձահատույց է եղել առատաձեռն. «օրենքով գողերն» ու քրեական հեղինակությունները ստացել են քվոտաներ բիզնեսի հատկապեսայսպես կոչված, ոչ լեգալ հատվածում, լիարժեք «անձեռնմխելիություն» իրավապահ համակարգի հետապնդումներից, որոշ դեպքերում նաև պաշտոններ: Պատահական չէ, որ Հայաստանը հարմար որջ էր դարձել հետխորհրդային տարածքի հանցագործ աշխարհի ներկայացուցիչների համար ու վերջին տարիներին տարբեր երկրներից ժամանած «օրենքով գողերն» իրենց հավաքները, այսպես կոչված«սխոդկաներն» անցկացնում էին Հայաստանում: Ուշագրավ է, որ դրսից ժամանած «գողերին» Հայաստանում դիմավորել են Սերժ Սարգսյանին հավատարիմ օլիգարխները Սամվել Ալեքսանյանն ու Ռուբեն Հայրապետյանը:

Եղել են ավելի արտառոց դեպքեր: 2015-ին, երբ արգելվեց Ժիրայր Սեֆիլյանի թիմի մուտքը Գյումրի, տեղում ոստիկանության և քրեական բանդաների գործունեությունը համակարգել է գյումրեցի «օրենքով գող» Զապը:

Հանցագործ աշխարհը պետք է դուրս դրվի նոր Հայաստանից. քրեական մտածողությունը միշտ պարարտ հող է ստեղծում հակահեղափոխության ռևանշի համար: Հակահեղափոխություն կոչվածըմեր պարագայում, հենց քրեական մտածողության ռևսնշն է օրենքի հանդեպ դրանից բխող բազմաշերտ հետևանքներով:

Օլիգարխիան զրկվել է քաղաքական տանիքիցիշխանության աջակցությունից, հիմա զրկվում է կադրային բազայից հանցագործ աշխարհի սնուցումից:

Հայաստանում անհաշտ պայքար է ծավալվում կոռուպցիայի և բանդաների դեմ ու հենց այս համատեքստում պետք է դիտարկել քրեական հեղինակությունների տների խուզարկությունները:

Մյուս կողմից` Հայաստանում կոռուպցիայի և կրիմինալի դեմ պայքարը քանդում է ռուսական վասալության հիմքերը: Ներքին արդյունավետ քաղաքականության շնորհիվ Նիկոլ Փաշինյանը հիմքեր է ստեղծում, որ հայ-ռուսական հարաբերությունները քրեական, կոռուպցիոն միջավայրից տեղափոխվեն գործընկերային հարթություն:

Ինչքանո՞վ է պատրաստ Ռուսաստանը նման շրջադարձի` դժվար է ասել: Մոսկվայից դրական իմպուլսներ տեսնում ենք, սակայն պետք չէ մոռանալ Հոկտեմբերի 27-ի նախադեպի մասին:

Spread the love