Ֆուտբոլը հարուստ է ոչ միայն գեղեցիկ գոլերով, այլև` մեծ փողերով

futbol

Արդյո՞ք անակնկալ կարելի է համարել Խորվաթիայի խոշոր հաշվով հաղթանակը Արգենտինայի ընտրանու նկատմամբ: Կարծում ենքոչ: Խորվաթիայի ընտրանին հրաշալի տպավորություն է թողնում և այս առաջնության թաքնված ֆավորիտներից մեկն է, իսկ Արգենտինայի հավաքականը արդեն երկրորդ խաղն է ցուցադրում է անատամ, արդյունավետ խաղ:

Նույնիսկ Լիոնել Մեսսին` համաշխարհային մեծության այդ աստղը, խաղադաշտում նման է անօգնական երեխայի: Ինչևէ, Խորվաթիայի հավաքականն այսօր տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր:

C խմբում ընդգրկված Ֆրանսիայի հավաքականն այսօր նվազագույն հաշվով հաղթանակ տարավ Պերուի ընտրանու հանդեպ և Ռուսաստանի Ուրուգվայի, Խորվաթիայի հավաքականների ընկերակցությամբ դարձավ չորրորդ թիմը, որը նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր:

Ուշագրավ է, որ 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճած հավաքականները բավականին պատկառելի գումարներ են ստանալու ՖԻՖԱ-ից: Նրանք կստանան 12 միլիոնական դոլար գումար, որից ութ միլիոնըխմբային մրցաշարին մասնակցելու համար: Ի դեպ, աշխարհի նոր չեմպիոնները կստանան 38 միլիոն, արծաթե մեդալակիրները 28 միլիոն, իսկ բրոնզե մեդալակիրները` 24 միլիոն դոլար:

Այս գումարները ստանում են ազգային ֆեդերացիաները, որոնցից մասնաբաժին են հանում նաև հավաքականների խաղացողներին: ՕրինակՌուսաստանի հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ ոչ-ոքիի դեպքում ստանում է 7,5 հազար եվրո, հաղթանակի պարագայում 15000 եվրո:

Սակայն ՖԻՖԱ-ն ոչ միայն խրախուսում է, այլ նաև` պատժում:

Սերբիայի հավաքականը 10 հազար 400 դոլարով տուգանվել է, քանի որ Կոստա Ռիկայի հավաքականի հետ խաղում սերբ ֆաները Երկրորդ աշխարհամարտի մոտիվներով «հարձակողական և քաղաքական» բնույթի պաստառ են բարձրացրել: ՖԻՖԱ-ի կանոնակարգով մարզադաշտերում արգելվում են քաղաքական, խտրական ու վիրավորական բնույթի պաստառներն ու կարգախոսները: Ֆուտբոլի համաշխարհային կառույցի այս մոտեցումը գուցե խիստ համարվի, սակայն ՖԻՖԱ-ն առաջնորդվում է այն վարկածով, որ աշխարհի ամենապոպուլյար մարզաձևը չպետք է հարթակ դառնա քաղաքական էքստրեմիզմի տարածման համար:

Մեքսիկայի հավաքականը նույն չափով` 10 հազար 400 դոլարով, տուգանվել է երկրպագուների երգերի բառերի համար, որտեղ խտրական ու վիրավորական վերաբերմունք կար սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Այդ կերպ նրանք վիրավորել են Գերմանիայի հավաքականի դարպասապահին:

ՖԻՖԱ-ն պարբերաբար բարեփոխում է խրախուսման և պատժի մեխանիզմներըմի կողմից խաղադաշտում արդար մրցակցությունը խթանելու, մյուս կողմից ֆուտբոլը հասարակական հարաբերությունների նեգատիվ բաղադրիչից ազատելու համար:

Ֆուտբոլը հարուստ է ոչ միայն գեղեցիկ գոլերով, այլ նաև` մեծ փողերով, որոնք որոշ դեպքերում դառնում են աղմկոտ սկանդալների պատճառ:

Spread the love