Հինավուրց քաղաքատեղի Ծաղկահովիտում

- in Հասարակություն

Հազարամյակների պատմություն ունեցող հայկական լեռնաշխարհի հինավուրց մշակույթի մասին են վկայում Հայաստանի գյուղերում պահպանված ու հայտնաբերված բնակատեղիները, խաչքարերը, եկեղեցիները մատուռները: Այդպիսի համայնքների թվին է պատկանում Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղը:

Համայնքը գտնվում է մարզկենտրոնից 51 կմ հյուսիս-արևմուտք, Արագած լեռնազանգվածի հյուսիսային ստորոտին, Ծաղկահովիտ գետի ափին: Հիմնադրվել է 1850 թվականին, Անիի շրջակա գյուղերից եկած բնակիչների կողմից: Նախկինում գյուղը անվանել են Աջիխալիլ, Խալիլ, ՀաջիԽալիլ, իսկ 1946 թ. վերանվանվել է Ծաղկահովիտ: Որպես հին բնակատեղի՝ վառ ապացույց է հանդիսանում Ծաղկահովիտ համայնքի հարավ-արևելյան հատվածում գտնվող /մ. թ. ա. 3-րդ-1-ին դդ./ պահպանված «Կալաչի» ուրարտական քաղաքատեղին: Այստեղ են գտնվում նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, «Թուխ Մանուկ» մատուռը 19-20 դդ., ինչպես նաև երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանը:

Այսօր, համայնքն ավելի բարեկեցիկ դարձնելու նպատակով աշխատանքներ են իրականացնում համայնքի ղեկավարը, այս գյուղում ծնված Նորաին Հակոբյանի, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակազմի կողմից:

Մասնագիտությամբտնտեսագետ է, 2002-2012թթ. ընտրվել և վերընտրվել է Ծաղկահովիտի գյուղապետի պաշտոնում: 2016թ.ընտրություններում կրկին վերընտրվել է: 2017թ. նոյեմբերի 5-ին կայացած համայնքային ընտրություններում միավորվեցին տասը՝Ծաղկահովիտ, Նորաշեն, Հնաբերդ, Գեղադիր, Ծիլքար, Գեղաձոր, Բերքառատ, Վարդաբլուր, Լեռնապար և Գեղարոտ համայնքները: Բնակչության կողմից խոշորացված՝ Ծաղկահովիտ համայնքի ղեկավար ընտրվեց Նորաին Հակոբյանը:

Թե ի՞նչ աշխատանքներ են իրականացվել Ծաղկահովիտ`  համայնքն ավելի բարեկեցիկ դարձնելու, բնակչության ազատ ժամանակն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ զրուցեցինք Նորաին Հակոբյանի հետ:

Պարոն Հակոբյան, համայնքի ղեկավար աշխատած ժամանակահատվածում, ի՞նչ աշխատանքներ են կատարվել, որոնք հիմք են հանդիսացել բնակչության կողմից Ձեզ ընտրելու խոշրացված համայնքի ղեկավար:

Մեր համայնքը եղել է երկրաշարժի գոտի, բնակիչների համար շենք ենք կառուցել, փոխել ենք ջրագծերը, բնակելի շենքի ներքին ցանցերում մեծ աշխատանքներ ենք իրականացրել: Իմ ղեկավարման ժամանակահատվածում ձերբազատվել ենք ժամանակավոր տնակներից և քառասուն ընտանիքների ապահովել ենք բնակարաններով՝ նորակառույց շենքում: Ամբողջ համայնքը գազաֆիկացրել ենք: Շատ վաղուց զգացվում էր երկու բնակելիների տանիքների վերանորոգմ ան կարիքը: Այս ընթացքում կարողացանք փոխել տանիքները և լուծեցինք մի քանի կմ ջրագծի անցկացման, ինչպես նաև 500մ վերանորոգման հարցերը՝ բնակիչների հոգսը որոշակիորեն թեթևացնելու համար: Համայնքային գումարները բավարարեցին այդքան աշխատանքներն իրականացնելու համար:

Մտահոգող, ի՞նչ խնդիրներ կան, որոնց լուծումները ավելի առաջնահերթ են:

Համայնքներում շատ մեծ անելիքներ կան՝ ճանապարհաշինարարական աշխատանքներների, շենքերի տանիքների նորացման հետ կապված, միավորված գրեթե բոլոր գյուղերում կան ջրագծերի ներքին ցանցերի հետ կապված խնդիրներ, որովհետև 50-60- ական թվականներին կառուցված ջրագծեր են: Շատ եմ կարևորում շուրջ 5 կմ երկարությամբ խմելու ջրի ներքին ցանցի հետ կապված խնդիրը՝ այն ամբողջությամբ պետք է փոխվի և կապված է շատ մեծ գումարների ու աշխատանքների հետ: Շատ վատ է հատկապես Հնաբերդի դպրոցի վիճակը: Այն վթարային շենք է և քանի որ աշակերտների թվաքանակը շատ է, հնարավոր չէ միացնել այլ դպրոցի հետ: Մտադիր ենք ՀՀկառավարությանը խնդրել, որպեսզի այդ հարցին տրվի շուտափույթ լուծում:

Գրեթե բոլոր գյուղերում էլ ճանապարհներն անանցանելի են, միայն Հնաբերդի ճանապարհը հնարավորինս կարգավորվեց:Համայնքներում կուտակված այս բոլոր աշխատանքները մեր ուժերով չենք կարող կատարել և պետք է խնդրենք մեր կառավարությանը, որ հերթական անգամ մեզ աջակցեն: Համայնքի բոլոր 10 գյուղերում գործում են դպրոցներ, իսկ Ծաղկահովիտում և Հնաբերդում կբացվի նորը: Առաջիկայում նախատեսվում է իրականացնել մի շարք աշխատանքներ, ինչպես Ծաղկահովիտում, այնպեսէլ Նորաշեն, Վարդաբլուր գյուղերում գործում են մանպապարտեզներ, /շուտով Գեղաձորում և միավորված մյուս բոլոր գյուղերում/: Նախատեսված է բոլոր գյուղերում իրականացնել գյուղամիջյան ճանապարհների փոսալցումներ և հարթեցումներ, ինչպես նաև Հնաբերդ գյուղում վերանորոգել 1 կմ երկարության խմելու ջրագիծ,վերանորոգել Գեղադիր գոյուղի ակումբի շենքը: 3 կմ երկարության ջրագիծ է անցկացվել Գեղադիր գյուղի արոտավայրերում՝ անասունների համար: Գեղաձորի նորաբաց մանկապարտեզի համար ձեռք է բերվել գույք, Ծաղկահովիտում կատարվելու է կոյուղատարերի վերանորոգում,թիվ 6 բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգում, կենտրոնական ճանապարհների համայնքապետարանի վարչական շենքում ջեռուցման անցկացում:

Համայնքի երեխաների առօրյան, ինչպե՞ս է կազմակերպվում:

Քանի որ բոլոր համայնքներում երեխաների զբաղվածության՝ ճիշտ և նպատակային կազմակերպելու անհրաժեշտությունը հրատապ է, պետք է ուշադրության կենտրոնում պահենք նաև մշակութային, կրթական ուս. հաստատությունները՝ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադպրոց: Մեր համայնքում գործում են պարի, կարատեի խմբակներ: Երեխաները մասնակցում են համայնքային, մարզային,հանրապետական միջոցառումներին, վերադառնում են նաև մրցանակներով: Մենք շատ կարևոր ենք համարում նաև երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը: Շուտով համայնքում կբացվի նաև մարզադպրոց, որտեղ երեխաները հնարավորություն կունենան մարզվելուտարբեր մարզաձևերի խմբերում, կլինեն ֆիզիկապես ավելի առողջ և հուսով եմ կունենանք նաև մարզական ձեռքբերումներ,հաջողություններ:

Այդ նպատակով ցանկություն ունենք նաև կինոյի շենքը վերանորոգել ու դարձնել մարզադահլիճ: Ամբողջովին վերանորոգված, ջեռուցման խնդիրը լուծված՝ մանկապարտեզ հաճախող 50 երեխաներն իրենց առօրյան անց են կացնում բազմաբովանդակ պարապմունքներով: Դպրոցի տանիքներն ամբողջովին վերանորոգված է:

Բոլոր տասը գյուղերում էլ շատ վատ է կուլտուրայի տների վիճակը: Իսկ վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար ֆինանսկան մեծ ներդրումներ են հարկավոր: Մեր բյուջեով չենք կարող, բայց ունենք որոշակի սպասելիքներ: Համայնքների միավորումից հետո գումարները մեկ տեղ են կենտրոնացվել, կհավաքենք և այդ գումարներով կարծում եմ հնարավորություն կստեղծվի բնակավայրերում իրականացնել շատ աշխատանքներ:

Զրուցեց՝ Մանվել Կիրակոսյանը

Spread the love