Ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու տարբերակ է քննարկվում

- in Ընտրություններ

Այս պահին ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու տարբերակ է քննարկվում։

Այդ մասին այսօր՝ հունիսի 25–ին, ասուլիսին ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ ընտրական օրենսդրության բարեփոխման կառավարության հանձնաժողովի առաջին նիստին խոսել ենք նախընտրական քարոզչությանը վերաբերող կարգավորումների մասին, եւ քննարկումները բուռն էին։

«Այս պահին ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու տարբերակ է քննարկվում. ունենալ ամբողջովին մաքուր համամասնական ընտրակարգ, եւ ունենալ խառը ընտրական համակարգ, որը համամասնականն է, բայց ողջ երկիրը մեկ ընտրատեղամասի տրամաբանությամբ ռեյտինգայինով, այսինքն երբ որ մի համամասնական ցուցակ է, բայց քաղաքացին կարող է այդ ցուցակում վերադասավորումներ անել իր քվեով։ Երկուսն էլ դեռ շրջանառվող վարկածներ են, որեւէ որոշում չկա»,– ասաց Միրզոյանը։

Spread the love
  • 1
    Share