Ադրբեջանական կողմը կրակ է արձակել Ճանբարակի ուղղությամբ. ներկայումս իրավիճակը հանգիստ է

Zinvor

Ադրբեջանական կողմը հուլիսի 13-ի գիշերը հրաձգային զինատեսակների կրակ է արձակել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ներկայումս իրավիճակը հանգիստ է: Ծանր հետևանքներ չկան: Կրակ են արձակել հրաձգային զինատեսակներից»,- ասաց Հովհաննիսյանը:

Տեղի բնակիչներն ահազանգել են, թե շուրջ 10-ը րոպե բնակավայրը գնդակոծվել է, ինչի հետևանքով վնասվել է բնակավայրի տներից մեկի տանիքը:

Spread the love