ՀՔԾ-ն մերժել է «այլընտրանքային» հարցաքննության Քոչարյանի առաջարկը

Robert Kocharyan

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար ՀՔԾ–ն կսպասի մինչեւ հուլիսի 25-ը. այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ մեկնաբանելով այն հայտարարությունը, որ Ռոբերտ Քոչարյանը երկրում չի լինի մինչեւ հուլիսի 25-ը, բայց պատրաստ է տեսակապով հարցաքննվել։

«Վկային հարցաքննելու, նրան հարցաքննության կանչելու ընթացակարգերը հստակ սահմանազատված են Քրեական դատավարության օրենսգրքով։ Տեսակապով, տեսազանգով կամ որևէ այլ եղանակով հարցաքննելու հնարավորություն Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում»,– նշել է նա։

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ ՀՔԾ-ն համարվում է Ռոբերտ Քոչարյանի քմահաճույքներին, սակայն դա ամենևին էլ այդպես չէ, եթե հաշվի առնենք ՀՔԾ պետի խոսքի շեշտադրումները:

Նախ, ՀՔԾ-ն խստիվ հետևում է իրավական ընթացակարգերին և մտադիր չէ հարկադրանքի կոշտ մեթոդներ կիրառելհաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը երկրից հեռացել է մինչև ծանուցագիր ստանալը, հիմա էլ հավուր պատշաճի պատասխանել է, թե երբ կարող է վերադառնալ ու ներկայանալ ՀՔԾ:

Սակայն բովանդակային առումով ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին, ըստ էության, զրկում է մանևրելու հնարավորությունիցառնվազն հուլիսի 25-ից հետո: Այսինքն, եթե երկրորդ նախագահն ինչ-որ պատճառներ մոգոնի հուլիսի 25-ից հետո ՀՔԾ չներկայանալու համար, քննություն իրականացնող մարմինն անկաշկանդ գործելու հնարավորություն է ստանում, այդ թվում կայացնել Քոչարյանին բերման ենթարկելու որոշում կամ նույնիսկ նրա նկատմամբ հետսխուզում հայտարարել:

Բովանդակային իմաստովՀՔԾ-ն, ըստ էության, մերժել է «այլընտրանքային» հարցաքննության Քոչարյանի առաջարկը. տեսակապով կամ էլեկտրոնային փոստով Ռոբերտ Քոչարյանին չեն կարող հարցեր ուղղվել: Ակնհայտ է, որ Քոչարյանի թիմն առաջարկել էր «այլընտրանքային» հարցաքննության մեխանիզմը, որպեսզի կարողանա պահպանել մանևրելու հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում հիմքեր ստեղծել երկիր չվերադառնալու համար:

ՀՔԾ-ում, ըստ ամենայնի, «կարդացել» են Քոչարյանի թաքնված մտադրությունները և ևս մեկ անգամ հրապարակավ արձանագրել են, որ հուլիսի 25-ից հետո նրան սպասելու են հարցաքննության:

Ստեղծված իրավիճակում Ռոբերտ Քոչարյանի մանևրի հնարավորությունն էապես սահմանափակվում է: ՀՔԾ ներկայանալու պարագայում շատ մեծ է հավանականությունը, որ հենց առաջին հարցաքննությունից հետո փոխվելու է Ռոբերտ Քոչարյանը կարգավիճակը. նա վկայից դառնալու է մեղադրյալ, ինչի ուղիղ ճանապարհ է տևական ազատազրկման համար: Համենայն դեպս, Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցն ավելի համոզիչ դարձրեց, որ հենց երկրորդ նախագահն է 2008-ի մարտի 1-ին տվել անզեն ժողովրդի վրա կրակելու հրաման:

Իհարկե, ավելի շատ հակված ենք կարծել, որ Ռոբերտ Քոչարյանը նոր պատճառներ է մոգոնելուՀայաստան չվերադառնալու համար, որովհետև քիչ հավանական է, որ նույնիսկ Վլադիմիր Պուտինը կարողանա բարեխոսել Քոչարյանի համար: Առավելագույնն, ինչ Պուտինը կարող է անել Ռոբերտ Քոչարյանի համար, նրան երկրորդ «Յանուկովիչ» դարձնելն է, այսինքն ապաստարան տալը և Հայաստանի իշխանության դեմ պարբերաբար օգտագործելը: Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը կգնա այդ նվաստացուցիչ քայլին` ըստ էության, փակելով իր հայաստանյան գործունեության և ազդեցության բոլոր պատուհանները, թե՞ նա կգերադասի վերադառնալ Հայաստան և թեկուզ ձերբակալության հեռանկարով Մարտի 1-ի գործը կսարձնի յուրօրինակ գործոն, որի միջոցով նա կարող է որոշակի շանտաժի ու վերահսկողության ռեժիմում պահել քրեաօլիգարխիկ փլուզված համակարգի որոշակի սեգմենտների: Դժվար է ասել, թե այս երկու ժանապարհներից որը կընտրի Ռոբերտ Քոչարյանը, սակայն նրա երեկվա հարցազրույցն ակնհայտ դարձրեց, որ երկրորդ նախագահի մոտ առկա են խուճապի չքողարկվող տրամադրություններ:

Spread the love