Արարատ Խանդոյանը դատարանի դահլիճում ազատ արձակվեց

Arayik Khandoyan Miaynak gayl

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Արարատ Խանդոյանը, որը դատապարտվել էր 3.5 տարվա ազատազրկման, այսօր դատարանի դահլիճից ազատ է արձակվել։

Դատավորը բավարարել է նրա փաստաբանի Արա Ղարագյոզյանի միջնորդությունը՝ Խանդոյանին վաղաժամկետ ազատ արձակելու մասին։

Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արային Խանդոյանի եղբայրն է։ Նա դատապարտվել էր ՊՊԾ գնդի գրավման օրերին մասսայական անկարգություններ կազմակերպելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Spread the love
  • 69
    Shares