Արա Խուդավերդյանը ԵԿՄ առաջիկա համագումարում պատրաստվում է նախագահի պաշտոնում ներկայացնել իր թեկնածությունը

- in Հասարակություն

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը առաջիկա համագումարում պատրաստվում է ներկայացնել իր թեկնածությունը Երկրապահ կամավորական միության նախագահի պաշտոնում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խուդավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց, որ իր թեկնածությանն աջակցում են միության ինչպես ներկա, այնպես էլ նախկին անդամներ, ազատամարտիկներ:

«Կարծում եմ, որ այդ կառույցի նախագահը պետք  է լինի պատերազմում կռված մարդ: Ես համաձայնել եմ իմ ընկերների հորդորին՝ ԵԿՄ նախագահի պաշտոնում իմ թեկնածությունը ներկայացնել»,-ասաց Խուդավերդյանն ու հավելեց՝ ըստ ԵԿՄ կանոնադրության իր թեկնածություն առաջադրելու իրավունք ունի:

Խուդավերդյանը կարծում է, որ ինքն անպայման ԵԿՄ նախագահ է դառնալու և փոխելու է վարչության ողջ կազմը:

Spread the love