Արմեն Գրիգորյանի պարզաբանումը «Կոմերսանտի»՝ աղմուկ հանած նյութի վերաբերյալ

- in Պաշտոնական

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է «Կոմերսանտ»-ում հրապարակված եւ աղմուկ հանած նյութը.

«Երեկ Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ղազախստանից ժամանած լրագրողների հետ հանդիպմանը ռուս լրագրողի՝ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններին վերաբերող հարցին ի պատասխան, միքտս ձևակերպել եմ հետևյալ կերպ, որի մի մասը Կոմերսանտը երեկ լուսաբանել էր, իսկ այսօր՝ թարմացրել:

– Հայաստանը զարգացնում է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ արդեն գոյություն ունեցող ձևաչափերում` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում: Մենք նաև Սֆղանստանում և Կոսովոյում մասնակցում ենք ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում: Ադրբեջանի ռազմական կարողությունները հասկանալն էլ է կարևոր, քանի որ ադրբեջանցի սպաներն իրենց փորձառությունն են անցնում Թուրքիայում, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է»:

Please follow and like us:
18642