Արտերկրի մեր համերկրացիները՝ «քարերի» արանքում. Ամեն պահի սպասում են իրենց վերադարձի հրահանգին

- in Մամուլ
Zvartnoc odanavakayan

«Ժամանակ»-ի տեղեկություններով` արտերկրի մեր համերկրացիները թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել են թայմ աութում: Հատկապես ծանր է նրանց վիճակը, ովքեր երկիրը լքել են քաղաքական հալածանքների պատճառաբանությամբ:

Դիվանագիտական կառույցներին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբեվրոպական երկրների և ԱՄՆ իշխանությունները, որտեղ ապաստանել են ՀՀ քաղաքացիները, վերջիններիս ներքին կարգով հրահանգում են վերադառնալ հայրենիք հասկացնելով, որ Հայաստանում իշխանափոխություն է կատարվել, և այլևս չկա այն իշխանությունը, որին իրենք ընդդիմացել են:

Մեր տեղեկություններով` այդ հանգամանքը խուճապի է մատնել հսկայական ծախսեր կատարած, տունուտեղ վաճառած ու փաստաբաններին բավական մեծ գումարներ վճարած մարդկանց: Նրանք ամեն պահի սպասում են իրենց վերադարձի հրահանգին»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...