Բացահայտվել է շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում. Արեն Մկրտչյան

Dram

Կոռուպցիայի դեմ պայքարի գծով ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ բացահայտվել է շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում:

«Ընթացիկ տարվա մայիսի 8-ից մինչև հուլիսի 20-ը կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընդհանուր առմամբ շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում, որոնք կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ։

Աշխատանքը շարունակվում է»,- գրել է նա:

Spread the love