Գերմանիայի կանցլերի հայաստանյան այց վաղօրոք է պլանավորվա՞ծ եղել

Angela Merkel

Դիվանագիտական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի վերջին տարածաշրջանային այցով ժամանելու է Հարավային Կովկաս․ նա օգոստոսի 23-ին հյուրընկալվելու է Թբիլիսիում, օգոստոսի 24-ին՝ Երևանում, օգոստոսի 25-ին՝ Բաքվում։

Գերմանիայի կանցլերի գրասենյակից առայժմ պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկությունը, սակայն հերքում էլ չի եղել․ Բեռլինում պարզաբանել են, որ կանցլերի օտարեկրյա այցերի մասին պաշտոնապես իրազեկվում է նախորդ ուրբաթ օրը։

Մերկելի ենթադրվող այցը տարածաշրջանային է լինելու, սակայն մեզ բնականաբար հետաքրքրում է դրա հայատանյան համատեքստը, մանավանդ, որ թավշյա հեղափոխությունից հետո մեր երկրի նկատմամբ մեծացել է միջազգային հետաքրքրությունը։

Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Գերմանիայի կանցլերի հայաստանյան այց վաղօրոք է պլանավորված եղել․ դեռ ամիսներ առաջ նրան այդպիսի հրավեր է արել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Բնավ չբացառելով այդ լուրի իսկությունը՝ նկատենք, որ Մերկելն այս պահին հրատապ զրույցի անհրաժեշտություն ունի Հայաստանի արդեն նոր ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի հետ, ով Բրյուսել կատարած իր այցը ամփոփեց՝ Եվրամիության հասցեին հնչեցրած բավականին կոշտ գնահատականներով, որոնք ավելի ուշ հակադարձվեցին ԵՄ Հայաստանաի պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու կողմից՝ դառնալով, այսպեոս կոչված․ դիվանագիտական «փոխհրաձգության» առիթ։

Գերմանիան Եվրամիության առանցքային երկրներից մեկն է, ինտեգրացիոն գործընթացների հիմնական ոգեկոչողը։ Հատկապես Անգելա Մերկելն իր երկարամյա պաշտոնավարման տարիներին ավելի շատ զբաղված է եղել հավաեվրոպական, քան՝ ներգերմանական օրակարգով։ Մերկելի աշխատաոճի կարևոր բաղադրիչն է ԵՄ անդամ երկրների, հարևանության ու գործընկերության տարբեր ձևաչափերում ընդգրկված պետությունների առաջնորդների հետ ինտենսիվ, բազմահարթակ հանդիպումները, որոնք արդյունքներով շատ հաճախ Բրյուսելում կայացվում են սկզբունքային որոշումներ՝ Բեռլինի գործուն միջամտությամբ։

Հարավային Կովկասը Եվրամիության ու Գերմանիայի առաջնահերթությունների օրակարգում ուրույն տեղ ունի․ Վրաստանը Եվրամիության ասոցացված անդամ է և չի թաքցնում, որ եվրոպական և եվրոտատլանտյան ինտեգրացիան իր արտքաին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է, Հայաստանը ԵՄ-ի հետ կնքնել է նոր համաձայնագիր, սակայն հեղափոխությունը հարաբերությունները նորովի վերակառուցելու անհրաժեշտություն է ծնել, իսկ Ադրբերջանը եվրոպական երկրների համար հույժ կարևոր է հատկապես էներգետիկ անվատանգության համատեքստում։

Սակայն մեզ առավելապես հետաքրքրում է Գերմանիայի կանցլերի այցի հայաստանյան համատեքստը, հատկապես, որ հեղափոխությունից հետո Հայաստանի ու Եվրամիության ու նաև հայ-գերմանական հարաբերություններին նոր բովանդակություն հաղորելու, դրանք որակապես նոր հաթության վրա դնելու անհրաժեշտություն կա։

Հայաստանի ու ԵՄ հարաբերություններում վերջին օրերին առաջացած լարվածությունն ոչ թե ճգնաժամի, այլ՝ զարգացման բաղադրիչ ունի․ երկուստեք կարևորվում է հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը՝ բանավեճերի առանցք դարձնելով դրանց ավելի բարձր նշաձողը։

Հայաստանի կառավարությունն, ըստ էության, կարծում է, որ հեղափոխությունը գործնականում Հայաստանն ավելի է մոտեցրել եվրոպական չափանիշներին և ակնկալում է ավելի արժանապատիվ ու համարժեք վերաբերմունք Բրյուսելից։ ԵՄ պաշտոնյաները տողատակում հասկացնում են, որ հեղափոխության հետևանքները գերագնահատել չի կարելի, որովհետև առանց արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության՝ դրանք մնում են ներհայաստանյան շրջանակում։ Իրականում՝ գործ ունենք կոնցեպտուալ բանավեճի հետ, որը սուր շեշտադրումներ է ստանում աշխարհահայացքային և մեթոդոլոգիական տարբեր ընկալումների պատճառով։

Մերկելը համաշխարհաին քաղաքականության այն բացառիկ գործիչներից մեկն է, ով կարողանում է ոչ ստանդարտ լուծումներ ու կոմպրոմիսներ առաջարկելու միջոցով հանգուցալուծել պատային թվացող ճգնաժամեր․ թերևս դա է նրա քաղաքական երկարակեցության գաղտնիքներից մեկը։ Անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Գերմանիայի կանցլերը կարողանում է գտնել կոմպրոմիսներ, որոնք մի կողմից ապահովում են եվրոպական օրակարգն ու միասնականությունը, մյուս կողմից՝ թույլ են տալիս Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունները պահապանել գոնե նվազագույն դիվանագիտական շփումների մակարդակում։

Անշուշտ, Անգելա Մերկելը կարող է մեծ ներդրում ունենալ Հայաստանի և Երամիության նոր որակի հարաբերությունների, գործակցության ինստիտուցիոնալ նոր մակարդակի հաստատման գործընթացում, մանավանդ, որ նրա եվրոպական հիմնական գործընկերը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, օբյեկտիվորեն շահագրգիռ է այս հարցում՝ հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերություներից ելնելով։ Մերկելը պրագմատիկ գործիչ է ու թերևս հրաշալի հասկանում է, որ այս Հայաստանի արտքին քաղաքականության կտրուկ շրջադարձը կարող է անվտանգության լուրջ ռիսկեր ծնել մեր երկրի համար, մյուս կողմից՝ գիտակցում է, որ հեղափոխությունից հետո Հայաստանի եվրաինտեգրացիան այլևս անշրջելի և, ըստ էության, ռազմավարական գործընթաց է, որը հեռանկարի կտրվածքով հանգեցնելու է նաև Երևանի արտաքին քաղաքական շեշտադրումների աստիճանական և անցնցում վերանայումներին։ Կարծում ենք՝ Փաշինյան-Մերկել բանակցությունները կարող են նպաստել Հայաստանի ու Բրյուսելի հարաբերություններում այնպիսի օրակարգի ու ձևաչափի սահմանմանը, որոնք մի կողմից հաշվի կառնեն հայկական հեղափոխության քաղաքական, քաղաքակրթական հետևանքները, մյուս կողմից՝ Հայաստանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները։

Անշուշտ, Մերկելի հայաստանյան այցը կարող է խթան հանդիսանալ նաև օտարեկրկրյա ներդրումների համար։ Հայաստանի կառավարության հռչակած ներառական տնտեսության մոդելը, որը ենթադրում է տնտեսության ապաօլիգարխացում և մեշանշնորհների վերացում, չի կարող կենսունակ լինել առանց զարգացում ապահովող արտաքին ներդրումների։ Այս խնդիրն այլևս առաջնահերթություն պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։

Քաղաքականության մեջ անլուծելի իրավիճակներ չեն լինում, երբ կողմերը հրապարակավ հայտարարում են իրենց նպատակների ու խնդիրները երկխոսության ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին։ Մերկելի այցը միայն կարող է նպաստել Երևանի եվրոպական քաղաքականության օրակարգի ամբողջացմանը ու դրա իրագործման մեխանիզմների հստակեցմանը։

Spread the love