Գյանջայում բողոքի ակցիան ցրելու ժամանակ երկու ոստիկան է սպանվել

Vostikan

Հուլիսի 10-ին, երեքշաբթի Գյանջայում բողոքի ակցիան ցրելու ժամանակ ոստիկանության երկու գնդապետ է սպանվել։ Այս մասին ասվում է գլխավոր դատախազության, ՆԳՆ-ի և Ադրբեջանի անվտանգության խորհրդի համատեղ հայտարարությունում։

«Հուլիսի 10-ին, երեկոյան շուրջ 20։00-ին արմատական կրոնական հոսանքի կողմնակից հանդիսացող անձանց խումբը (150-200 մարդ), փորձել է Գյանջա քաղաքի գործադիր իշխանության շենքի առջևի հրապարակում կոպտորեն խախտել կարգը»,-ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ակցիայի մասնակիցները դիմադրել են ոստիկանությանը բութ ծակող-կտրող գործիքներ կիրառելով։

Արդյունքում 40 մարդ է բերման ենթարկվել։

Շուրջ 30 րոպե անց քաղաքի կենտրոնում կարգուկանոն է հաստատվել։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ոստիկանության երկու սպա է զոհվել՝ գնդապետ Իլգար Բալակիշիևը և գնդապետ-լեյտենանտ Սամեդ Աբասովը։

Spread the love