Դեռևս վաղ է հայտարարել Հայաստանում նոր խոշոր ներդրումների մասին

- in Տնտեսական
richard Mils

Ամերիկացի ներդրողները ուշադրությամբ հետևում են Հայաստանի կառավարության գործողություններին, որոնք առնչվում են գործարարների հետ խնդիրներին:

«Նրանք հետևում են՝ ինչպիսի ընթացք է տալիս կառավարությունը գործարարների հետ խնդիրներին, լինեն նրանք տեղական, թե ամերիկացի գործարարներ: Եթե հարկային հարցերով քննություն է` ինչպե՞ս է դրա ընթացքը ապահովվում, նաև հետևում են «Լիդիան Արմենիա»-ի հետ կապված գործողությունների ընթացքին: Կառավարության գործողությունները նրանց դիտարկման տիրույթում են այժմ», – լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Կոռուպցիան և բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր: Հայաստանի կառավարության կողմից կոռուպցիայի դեմ ուղղված աշխատանքը, հավասար պայմանների ապահովումը շատ ողջունելի են Միացյալ Նահանգների ներդրողների համայնքի կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Դեսպանի խոսքով` «դեռևս վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը կամ դրանք սկսելը Հայաստանում»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...