Զինկոմները՝ ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում

- in Մամուլ
aac

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել են զինկոմները:

Մասնավորապես, երեկ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Մարտունու զինկոմիսարիատում, նաև ավելի ուշ բերման է ենթարկել զինկոմ Գևորգ Մխեյանին: Ըստ շրջանառվող լուրերիզինկոմին բերման են ենթարկել զինակոչիկին զինծառայությունից ազատելու համար կլորիկ գումար վերցնելու փորձի կասկածանքով: Ավելին Մխեյանից բացի ԱԱԾ-ն բերման է ենթարկել այլ անձանց ևս, որոնք կապ են ունեցել այդ ամենի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ն ստուգումներ է սկսել հայաստանյան մյուս զինկոմներում ևս, մանավանդ, երբ այս օրերին մեկնարկել է ամառային զորակոչը: Իրավապահները խիստ հսկողություն են իրականացնում բոլոր զինկոմներում հնարավոր կոռուպցիոն դրսևորումները զսպելու համար»:

Spread the love